Բաժիններ՝

2015-ից մինչև 2018 թվականն ընկած ժամանակաշրջանն ամենատաքն է դարձել պատմության մեջ. ՄԱԿ

Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ) պաշտոնապես հավաստել է առաջատար միջազգային օդերեւութաբանական կենտրոնների եզրակացություններն այն մասին, որ անցած չորս տարիները՝ 2015-ից մինչեւ 2018 թվականը, ամենատաքն են դարձել եղանակի դիտարկումների պատմության մեջ, իսկ 2018 թվականն զբաղեցրել է չորրորդ տեղը վարկանիշում։

Փետրվարի 6-ին Ժնեւում տարածված հաղորդագրության մեջ ՕՀԿ-ն ուշադրություն է հրավիրել նաեւ մթնոլորտում ջերմոցային գազերի ռեկորդային բարձր պարունակության վրա եւ խոստացել է մարտ ամսին հանգամանալի զեկույց հրապարակել մոլորակի կլիմայի վիճակի վերաբերյալ:

«Հաստատված է, որ 2015, 2016, 2017 եւ 2018 թվականները դարձել են ամենատաք տարիները դիտարկումների ամբողջ ընթացքում, ինչը մթնոլորտում ջերմոցային գազերի ռեկորդային պարունակության զուգակցությամբ կլիմայի երկարաժամկետ փոփոխության շարունակման համոզիչ վկայությունն է»,- ասված է ՕՀԿ-ի հաղորդագրության մեջ:

«Հինգ առաջատար միջազգային կենտրոնների տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2018 թվականին Երկրի մակերեւույթին միջին ջերմաստիճանը Ցելսիուսի մոտավորապես մեկ աստիճանով բարձր է եղել բազային մինչինդուստրիալ (1850 – 1900) մեծություններից, եւ այն ամենատաքերից չորրորդն է դարձել դիտարկումների ընթացքում»,- նշում է ՕՀԿ-ն, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս