ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Ախուրյան գյուղի 47-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները:
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները վաղ առավոտից փակել էին Երևան-Թբիլիսի երկաթգիծը:
Նախորդ տարվա փետրվարի 12-ի համեմատ այս տարի Սեւանա լճի մակարդակը նվազել է 4 սանտիմետրով:
Չմոռանանք, ի վերջո, որ խոսքը պետական միջոցներով տրամադրված աշխատավարձի հրապարակայնացման մասին է, որի տարեկան բյուջեն շուրջ 750 մլն դրամ է, և հասարակությունը պետք է իմանա՝ ինչպես են ծախսվում կամ բաշխվում իր միջոցները։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն փետրվարի 13-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինին:
Գրպանահատություն միկրոավտոբուսում:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում փետրվարի 13-ին կայացել է ՀՀ ԱԳՆ-ի և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության կազմակերպած «Հայաստանի Հանրապետությունում անվտանգության ոլորտի կառավարումը» թեմայով աշխատաժողովը՝ նվիրված ՀՀ անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ միջև համագործակցության հարցերին։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է:
Գեղարքունիքի մարզի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Հայրապետյանը վերադարձել է ԱՊՀ երկրների դպրոցականների համար կազմակերպված առարկայական օլիմպիադաներից՝ մասնակցելով «Տնտեսագիտություն» եւ «Մաթեմատիկա» առարկաների մրցույթներին:
Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցում հանդիսավորությամբ բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մարդեղացյալ Աստվածորդու՝ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Տավուշի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանին։
168.am-ը ՀՅԴ մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանից, ով նախկինում զբաղեցրել է և՛ Բնապահպանության, և՛ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնները, հետաքրքրվեց, թե իր նախարար եղած ժամանակ պարգևավճարներ եղե՞լ են, և ամենաբարձր պարգևավճարը որքա՞ն է կազմել։
Կայացել է հերթական աշխատանքային հանդիպումը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ:
Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Բեստ» մարկետ (ք. Երևան, Կարապետ Ուլնեցի 58) խանութում և հայտնաբերել հնդկական արտադրության ալրային քաղցրավենիք, որի վրա բացակայել է հայերեն մակնշումը:
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները վաղ առավոտից շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի երկաթգիծը:
Հայ արիները Տրնդեզի տոնը նշել են Լոռի բերդի տարածքում՝ Ձորագետ եւ Ուռուտ կիրճերի հատման մասում։
«Վերջին տարիներին մեր արտադրողները, երբ որ անցան կամավոր ստանդարտների՝ այսինքն, արտադրողը պետք է ստանդարտ մշակի իր համար ընդունելի տարբերակով, սկսեցին ավելի անորակ ապրանքներ արտադրել: Իհարկե, կան լավ արտադրողներ նույնպես, բայց մեծ մասը գցել է իր արտադրանքի որակը»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
Փետրվարի 12-ի ցերեկը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 13-ին, ժամը 09:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լյուքսեմբուրգի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մոսկվայում ձյան տեղումները փետրվարի 13-ի համար ռեկորդային են դարձել օդերեւութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում:
«Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրած դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական գործողություններ՝ Էրեբունիում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Փետրվարի լույս 12-ի գիշերը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Վանաձորի Շիրակի խճուղու տներից մեկում հայտնաբերել ու ձերբակալել են Աղասի Հովհաննիսյանին։ 29-ամյա Հովհաննիսյանը հունվարի 22-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է երեխաներին վերաբերող հարցերը լուսաբանելու վերաբերյալ ձեռնարկ լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։
ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում կքննարկի դատավորներին սոցիալական երաշխիքների ապահովման հետ կապված նախագիծ: Դրանով դատավորները կներառվեն սոցիալական փաթեթի շահառուների ցանկում: Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հարցին:
Փետրվարի 13-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցի թիվ 12 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի օդանավակայաններում 50-ից ավելի չվերթներ հետաձգվել կամ չեղարկվել են:
Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ առաջարկելով հանձնարարել Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նիստերին բացառել փաստաբանների մասնակցությունը խոչընդոտելու դեպքերը:
Գյուղատնտեսության ոլորտում պետք է հույսը դնել արտահանման վրա: Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում այսօր Ազգային ժողովում պատգամավորների հարցերին պատասխանելիս այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: