
Երևանում КамАЗ-ով վրաերթի են ենթարկել հետիոտնին. փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Փետրվարի 13-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցի թիվ 12 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ա., ծնված 1986 թ.) վրաերթի է ենթարկել Է. Ս.-ին (ծնված 1952 թ.):
Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: