
Մոսկվայում ռեկորդային ձնատեղում է գրանցվել

Մոսկվայում ձյան տեղումները փետրվարի 13-ի համար ռեկորդային են դարձել օդերեւութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Այս մասին ասված է «Մետեոնովոստի» պորտալում հրապարակված հաղորդագրության մեջ:
Օդերեւութաբանների տվյալներով՝ տեղացել է շուրջ 11 միլիմետր ձյուն: «Նախկին ռեկորդն արձանագրվել է 2007 թվականին՝ 10,1 միլիմետր: Ընդ որում տեղումները շարունակվելու են»,- նախազգուշացրել են մասնագետները: Առատ ձյուն կտեղա եւս մի քանի ժամ եւ կարող է բերել եւս շուրջ 7 միլիմետր տեղումներ:
Ինչպես ավելի վաղ հայտնել են «Ֆոբոս» եղանակի կենտրոնի փորձագետները, փետրվար 13-ի առավոտվա դեմ մայրաքաղաքում ձյան հնգօրյա նորմա է տեղացել:
Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ ձյունը Մոսկվայում կշարունակի գալ ողջ օրվա ընթացքում: Ենթադրվում է, որ ի վերջո կարող է լինել տեղումների ամսական նորմայի, որը փետրվարին կազմում է 36 միլիմետր, մինչեւ մեկ երրորդը: