
Մոսկվայի օդանավակայաններում մի շարք չվերթներ հետաձգվել կամ չեղարկվել են. դրանց թվում է նաև դեպի Երևան չվերթը

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի օդանավակայաններում 50-ից ավելի չվերթներ հետաձգվել կամ չեղարկվել են: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ պատճառը եղանակային պայմաններ են:
«Զվարթնոց» օդանավակայանից «Արմենպրես»–ին տեղեկացրեցին, որ չեղարված չվերթների ցանկում կա նաև դեպի Երևան ուղղությունը: Մասնավորապես, «Աերոֆլոտ» ռուսական ավիաուղիների կողմից նախատեսված Մոսկվա-Երևան չվերթը, որի ժամանակացույցի համաձայն ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Երևանի ժամանակով 10:30-ին, չեղարկվել է: