Փետրվարի 18-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1974թ. ծնված, նախկինում 9 անգամ դատապարտված Հայկ Վաչեի Գալստյանը հիվանդասենյակի պատուհանից դիմել է փախուստի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանին ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին
Խուզարկություններ Շիրակի մարզում․ ոստիկանները զենք-զինամթերք և թմրանյութ են հայտնաբերել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից կատարված գողությունը:
«Ներկայացրեցինք VIN կոդերը, Նաիրին ասաց, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ ճշգրտումների կարիք կա, և, եթե հնարավոր է VIN կոդերով այս հարցը լուծել, այդպես կանեն, եթե չէ՝ այլ բան կորոշեն, որպեսզի հասցնեն մինչև հինգշաբթի ու նախագիծը կրկին կներկայացնեն Կառավարությանը: VIN կոդերով որոշելու են, թե քանի՞ աջ ղեկով մեքենա է ներմուծվելու Հայաստան»,- ասաց Դավիթ Գասպարյանը:
Երևանում շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 37 արձանագրություն:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ:
Փետրվարի 16-ին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 10 կոալիցիաներ, որոնց անդամակցում են շուրջ 250 կառաույցներ, համագործակցության հռչակագիր ստորագրեցին` որոշելով հիմնադրել Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցը:
Փետրվարի 17-ին, ժամը 19.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 68-ամյա Լարիսա Կյուրեղյանին, որը տեղում մահացել է:
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։ Դավիթ Տոնոյանն եղել է նաև IDEX-2019 ցուցահանդեսին հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքը ներկայացնող տաղավարում։
Պարզվել է նաև, որ դպրոցի տնտեսվարը 2012 թվականին մի քանի ամսով արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան, սակայն այդ ընթացքում նրա անվամբ աշխատավարձ է դուրս գրվել։ Ընդհանուր 200.000 դրամից ավելի գումարը ևս յուրացվել է։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը «Ասպետի Կարգ»-ի շքանշանով պարգևատրել է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին:
168.am-ի տեղեկություններով՝ ուրբաթ օրը՝ աշխատանքային ժամին, փլվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքի դիմացի հրապարակը, ուր կայանում են հիմնարկի աշխատակիցների մեքենաները։ Ըստ հիմնարկի աշխատակիցների՝ Աստված մի արասցե, բայց հեռու չէ այն օրը, երբ կարող է շենքն էլ փլվել։
ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դիտարկում էր թուրքական թերթում լրագրող աշխատելու հնարավորությունը:
Մեծ Վաշինգտոն համայնքի անդամները միացել են Ադրբեջանի դեսպանատան հարակից տարածքում 1988-1992 թթ. Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և Մարաղայում ոճրագործությունների զոհ դարձած հայերի հարցով արդարություն պահանջող Հայաստանի երիտասարդների ֆեդերացիայի անդամների բողոքի ակցիային:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադիր-նախագահ, ՀԱՀ պատվավոր նախագահ Միհրան Աղբաբյանի մահվան կապակցությամբ:
Փետրվարի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 18-ին, ժամը 11:50-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները:
Փետրվարի 16-ին, ժամը 20.30-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 53-ամյա Ֆառուկ Ս.-ն։
Փետրվարի 18-ին, ժամը 11:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի 25-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանությունը շարունակում է կանխարգելիչ միջոցառումները պոռնկությամբ զբաղվող անձանց շրջանում:
Ռուսաստանը Կա-32 առաջին բազմանպատակային ուղղաթիռն է տրամադրել Թուրքիային՝ երեք մեքենայի մատակարարման վերաբերյալ պարտավորագրի շրջանակներում:
Քաղաքաշինության կոմիտեում կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ 2018 թվականի տարեվերջին ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը:
Ծանոթանալով Նարե Մանուկյանի բաց նամակում իմ վստահորդ Նվեր Ծառուկյանի վերաբերյալ հնչեցրած անհիմն մեղադրանքներին՝ տեղեկացնում եմ, որ քրեական գործի առաջին իսկ օրվանից Նվեր Ծառուկյանը հասանելի է եղել քննությանը, հարցաքննվել է վկայի կարգավիճակով, ինչպես նաև կատարվել են մի շարք այլ քննչական գործողություններ:
Փետրվարի 15-ին Կառավարության նիստում քննարկվել է նաև «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվեր ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թ. դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք կարող են ներմուծվել մինչև 2019 թ. ապրիլի 1-ը:
Իրանի 576 եւ Հնդկաստանի 366 քաղաքացիների հունվարին թույլ չեն տվել մտնել Վրաստան:
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ փետրվարի 14-ին այց է իրականացվել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Փետրվարի 18-ի առավոտյան երեք պայթյուն է որոտացել Դոնեցկի կենտրոնում, տուժածներ չկան:
Ընթացիկ տարվա փետրվարի 17-ին Հայաստանի 24 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում քննչական կոմիտեի մարզային քննչական բաժիններում առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ժամացույցների խանութ-սրահից առերևույթ գողություն կատարած անձանց ինքնությունը։