
Ռուսաստանը Կա-32 առաջին բազմանպատակային ուղղաթիռն է տրամադրել Թուրքիային

Ռուսաստանը Կա-32 առաջին բազմանպատակային ուղղաթիռն է տրամադրել Թուրքիային՝ երեք մեքենայի մատակարարման վերաբերյալ պարտավորագրի շրջանակներում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին:
«Այժմ մենք ուղղաթիռներ ենք հանձնում Թուրքիային, երեք մեքենայից մեկն արդեն այնտեղ է: Մարտի վերջին՝ տարվա երկրորդ եռամսյակում, պլանավորում ենք շարունակել բանակցությունները մատակարարումների ընդլայնման շուրջ»,-ասել է նա IDEX-2019 սպառազինությունների ցուցահանդեսի ընթացքում:
Ավելի վաղ Բոգինսկին լրագրողներին հայտարարել էր, որ Ռուսաստանը եւ Թուրքիան քննարկում են Կա-32 ուղղաթիռների մատակարարման ընդլայնումը. Անկարան կարող է ձեռք բերել եւս հինգ նման մեքենա:
«Ռուսաստանի ուղղաթիռների» ղեկավարը նաեւ նշել է, որ թուրքական կողմը շահագրգռված է հայրենական «Անսատ» բազմանպատակային ուղղաթիռների գնմամբ:
Կա-32А11ՎՍ միջին բազմանպատակային ուղղաթիռը՝ կրող պտուտակների համառանցք սխեմայով, նախատեսված է հատուկ որոնողափրկարարական աշխատանքների կատարման, ինչպես նաեւ պարեկման եւ հատուկ գործողությունների աջակցման համար: