![](/banners/BeFunky-design.jpg)
Երևանում հայտնաբերվել է ԻԻՀ քաղաքացու դի
![](https://168.am/wp-content/uploads/2017/10/diak.jpg)
Փետրվարի 18-ին, ժամը 11:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի 25-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են Դ. Փ.-ի բնակարանի դուռը, շքամուտքի հատակին հայտնաբերել Մաջիթ Աղամիրզայի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 1967 թ.) դին: