
Պեսկովը պատմել է, որ կարող էր կարիերան շարունակել թուրքական թերթում

ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դիտարկում էր թուրքական թերթում լրագրող աշխատելու հնարավորությունը: Պեսկովի ասելով, որը թուրքերեն է ուսումնասիրել Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտում, խոսքը վերաբերում է Milliyet թերթի՝ Մոսկվայի գրասենյակին:
«Այնտեղ էր աշխատում իմ ընկեր Ջենք Բաշլամիշը: Ես շահագրգռված էի տեղեկատվության եւ գիտելիքի հարցում»,- պարզաբանել է Պեսկովը Hurriyet թերթում հրապարակված հարցազրույցում:
Միեւնույն ժամանակ ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղարը խոստովանել է, որ երբեք չի ուսումնասիրել ժուռնալիստիկան: Ժուռնալիստիկան «տերրա ինկոգնիտա» է մնում ինձ համար»,- նշել է նա:
Պեսկովը հավելել է, որ շարունակում է կարդալ թուրքական թերթեր լեզվական պրակտիկայի համար՝ գերադասելով Hurriyet-ը, Sabah-ը, Cumhurriyet-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: