Օգոստոսի 20-ի գիշերը Կենտրոն վարչական տարածքում` խանութից, գեղեցկության սրահներից գողություններ էին կատարվել: 3-դեպք մի գիշերվա ընթացքում:
Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտ՝ օգոստոսի 25-ին, ժամը 17:00-ի սահմաններում, «Բորա Բորա» լողափում, քաղաքացիները ջրից դուրս են բերել անգիտակից վիճակում գտնվող քաղաքացու:
Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունը 2019 թվականի օգոստոսի 26-ից աշխատելու է երկու բրիգադով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, օգոստոսի 24-ին Երևանի Դավիթաշեն 7-րդ փողոցից բերման են ենթարկել 35-ամյա Մանուկ Կ.-ին, որը օգոստոսի 23-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի, 133 հոդվածի (ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերի և 182 հոդվածի (շորթումը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքներով:
Լճաշեն համայնքապետարանի աշխատակազմի անդամները, դպրոցի մանկավարժները եւ համայնքի բնակիչները շուքով ու աղուհացով դիմավորեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս օրերին ուխտագնացության ժամանած Բեյրութի «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց միության» անդամներին՝ ատենապետուհի Անահիտ Տանձիկյանի գլխավորությամբ:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 26-ին ընդունել է իր հրավերով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Շվեդիայի Թագավորության Րիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությանը:
Սեպտեմբերի 1-ին, չնայած կիրակի է, տարբեր միջոցառումներով կնշվի Գիտելիքի և դպրության օրը:
Օգոստոսի 25-ին, ժամը 22.50-ին, ինքնակամ ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացել Խնձորեսկ գյուղի 20-ամյա մի բնակիչ և հայտնել, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, իրենց գյուղի «Տախտի հող» կոչվող տարածքում, վիճաբանություն ժամանակ, իր մոտ եղած դանակով երեք անգամ հարվածել է ընկերոջը՝ պատճառելով վնասվածք, որից հետո նրան տեղափոխել է Գորիսի հիվանդանոց:
Օգոստոսի 16-ին Արմավիրի մարզի մի բնակիչ ոստիկանության Մեծամորի բաժնում դիմում է ներկայացրել, որ Զարթոնք գյուղի դաշտերում իր ցլիկը կորել է:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 26-ին ընդունել է իր հրավերով Հայաստանում գտնվող Շվեդիայի Թագավորության Րիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենին:
«Այստեղ մարդկային գործոնը բավականին մեծ է, ինքն իրեն այրվել չի կարող: Ինչ-որ անզգույշ մարդու գործունեություն պետք է լինի: Շոգը ստեղծում է պայմաններ, որպեսզի այրվի, բայց ինքն իրեն բռնկվելը քիչ հավանական է»:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն օգոստոսի 26-ին ընդունել է ԵԱՀԿ տնտեսական և շրջակա միջավայրի հարցերով համակարգող գրասենյակի գլխավոր խորհրդական Անդրեյ Մունտեանի գլխավորած պատվիրակությանը:
Օգոստոսի 24-ին, ժամը 21.13-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Արարատի Զոդի մոտ վիճաբանություն է, զենքի ձայներ են լսվում:
Հրամանատարաշտաբային երկկողմ զորավարժությունների ընթացքում, Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի Ռուսաստանի ռազմական բազայի զինված անձնակազմը սկսել է աշխատանքներ իրականացնել երկկողմ մարտավարական պատրաստության շրջանակներում:
Օգոստոսի 26-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենը քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, անտառների, ջրային ռեսուրսների կառավարման և մի շարք այլ ասպարեզներում լուրջ համագործակցություն սկսելու հնարավորությունները:
Նախարարը տեղեկացրեց, որ հարցը քննարկել են նաև վարչապետի աշխատակազմում, որին մասնակցել են հեղինակները, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները և Արտաքին գործերի նախարարության իրենց գործընկերները (որպես «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի համակարգող մարմին):
Գյումրու ռուսական ռազմաբազան այս տարի արդեն երրորդ անգամ է տուգանվում. Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) թվով երրորդ ՀԴՄ տուգանքն է գրել: 168.am-ի հետ զրույցում ՊԵԿ լրատվականից հայտնեցին, որ, եթե ռազմաբազան համաձայն չէ, թող դիմի բողոքարկման հանձնաժողով, տուգանքի հիմքերը հասկանա՝ ճի՞շտ են տուգանել, թե՞ ոչ:
Հայաստանի տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դիտարկումներ ԲՈԿ-ի եզրակացության շուրջ
Օգոստոսի 20-ին, ժամը 16.40-ին, Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Օգոստոսի 25-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում է ստացվել, որ աջ ականջի պատռված ու ակնակապիճի կտրված վերքերով «Վայք» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել երկու տղամարդ:
Օգոստոսի 25-ին ժամը 07.38-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 37-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 07.30-ին, Նալբանդյան փողոցում Ուզբեկստանի Հանրապետության 28-ամյա քաղաքացին, իրացնելով իր ենթադրյալ իրավունքները, վերցրել է իր «Այֆոն 6Ս» բջջային հեռախոսը և հեռացել:
Միջնորդությունը մերժելուց հետո Վ. Ա.-ն մեղադրյալի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատախազին:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 22-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Օգոստոսի 25-ին, ժամը 17:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտ՝ «Բորա Բորա» լողափում, քաղաքացիները ջրից դուրս են բերել անգիտակից վիճակում գտնվող քաղաքացու. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Օգոստոսի 23-ին «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով` Սարի թաղի բնակիչներից մեկի տան հարակից այգուց զննությամբ հայտնաբերել են կանեփի 714 բույս:
Օգոստոսի 26-ին, ժամը 10:55-ին «911» ծառայությանն տեղեկություն է հաղորդվել, որ կանչի վայրից վերադառնալու ճանապարհին՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին, հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը՝ «ԿամԱԶ»-ը, բախվել է «BMW» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Օնիկ Մ., ծնված 1989 թ.):
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Օգոստոսի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գետափ-Մարտունի 18-րդ կմ-ին «Գրանդ Շերոկի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 43-ամյա վարորդ Հակոբ Կարապտյանը և երկու ուղևորները՝ 41-ամյա Անի Եղիազարյանը, 18-ամյա Սյուզի Կարապետյանը տեղում մահացել են, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Բարձրագույն որակավորման կոմիտեն հրապարակել է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունը: