Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է անձրև և ամպրոպ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-29-ը առանձին շրջաններում, օգոստոսի 30-31-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 26-29-ն էապես չի փոխվի, օգոստոսի 30-31-ը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-9 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 26-29-ը երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, օգոստոսի 30-31-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: