ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Լիլիա Աբրահամյանը:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Պարոն Դավթյան, ձեր ասածից ստացվում է՝ ի՞նչ պետք է անենք, եթե թույլտվություններն ապօրինի են տրվել, շատ բարդ իրավիճակ է։ Եթե 200-ն էլ գործող տնտեսություն են, ստացվում է բռնել, դրանք փակել։ Պետք է քննարկել և հասկանալ»։
Օգոստոսի 29-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ ընդունեցինք, որի բովանդակությունը կարճ կարելի է բնորոշել այսպես՝ Вор должен сидеть в тюрьме!»:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2012-2019 թվականների ողջ ընթացքում հանրակրթական դպրոցների եւ մարզադպրոցների համար մարզագույք ձեռքբերելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր առմամբ 420 միլիոն դրամ:
Այսօր կառավարության նիստում հաստատվեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Իջևանի համայնքապետարանում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի մի շարք հանգամանքներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ այս տարի Սևանից 50 մլն խմ պակաս ջուր է բաց թողնվե՞լ:
Նրա կարծիքով՝ ճիշտ ներկայացնելու դեպքում թանգարանների մոտ կիլոմետրերով հերթեր կգոյանան, իսկ եթե կան թանգարան, որի ղեկավարությունը չի կարողանում խնդիրը լուծել, այդ ղեկավարությունը պետք է փոխվի. «Այո, կլինեն ակցիաներ, կլինեն ցույցեր, ամեն ինչ էլ կլինի, բայց սա ստրատեգիական խնդիր է: Պարապությունը որևէ ոլորտից պետք է բացառել: Որտեղ պարապ մարդ տեսանք, պետք է ուղարկել տուն՝ հանգստանալու»:
Օգոստոսի 29-ին, ժամը 10:21-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Անտառային 103 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի և Շաքե Իսայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց, որ երեկ ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ շատ արագ կգույքագրեն ռազմարդյունաբերական համալիրի ոլորտի այն արտադրանքները, որ թողարկվում են ՀՀ-ում, կկազմեն նաև ԶՈՒ առաջիկա 5 տարվա մոտավոր պահանջարկի պլանը:
Հաագայի դատարանը ընդունել է, որ Սլոբոդան Միլոշևիչը մեղավոր չի եղել մարդկության հանդեպ կատարած ցեղասպանության մեջ: Եվ դա ընդունեց միայն այն ժամանակ, երբ վերջինիս մահից 13 տարի է անեցել: Չի գտնվել ոչ մի փաստ, որը կապացուցեր նրա մեղքը:
Օգոստոսի 29-ին, ժամը 00:59-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 28-29-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Ես եմ Ձեզ շնորհակալ՝ Ձեր ջանքի, աշխատասիրության ու լավատեսության համար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն։
Աշտարակի ոստիկանները կասկածելի համարանիշերով մեքենա են բերման ենթարկել:
Օգոստոսի 26-ին, ժամը 22.45-ին, ոստիկանություն է զանգահարել Գուգարք գյուղի 60-ամյա մի բնակչուհի և խնդրել, որ ոստիկան մոտենա:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 29-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 1-ին, 2-րդ, 6-րդ թաղամասերի, ժամը 10.30-ից մինչև ժամը 16.30-ն՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան, Տերյան և Այգեստան փողոցների, ժամը 10.00-ից մինչև ժամը 13.00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի գազամատակարարումը:
Թաիլանդի հյուսիս-արեւելքի Ուդոն Տխանի նահանգի գյուղերից մեկում հայտնաբերել են մի տղամարդու, որը, ինչպես ենթադրվում է, 128 տարեկան է: Այս մասին հայտնել է «Կխաո Սոտ» թերթի ինտերնետ տարբերակը:
Օգոստոսի 26-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Շենգավիթի 12-րդ փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Արմավիրի մարզի Հայկավան գյուղի 54-ամյա մի բնակչի:
Արդեն վեց տարի է, ինչ Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի Օձաբերդ կոչվող հնավայրում հնագիտական հետազոտություններ է իրականացնում հայկական արշավախումբը՝ հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանի ղեկավարությամբ:
Օպերայի հարևանությամբ գտնվող Կարապի լճի կղզին, որը նախկինում փակ էր ցանկապատով, այժմ բաց է քաղաքացիների համար։
Ծնողները կարող են պահանջել վերադարձնել իրենց երեխային այն անձից, ով նրան իր մոտ է պահում առանց օրինական հիմքի կամ առանց դատարանի որոշման։ Վեճի առկայության դեպքում ծնողներն իրենց ծնողական իրավունքները պաշտպանելու համար կարող են դիմել դատարան։
2019 թ. հունիսի 7-ին Թբիլիսի-Բաթումի ավտոճանապարհին վթարի ենթարկված Mercedes A160 մակնիշի 51TA100 պետհամարանիշով ավտոմեքենայի հինգ ուղևորների՝ Վրաստանի բուժհաստատություներում բուժօգնություն ստացած ՀՀ քաղաքացիների ֆինանսական պարտավորությունները կփոխհատուցի ՀՀ կառավարությունը:
Oգոստոսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2019 թվականի օգոստոսի 26-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ՝ 2008-2014 թթ տեղի ունեցած 10 դեպքի մասով զոհված զինծառայողների ընտանիքների: Այս մասին տեղեկանում են հիմնադրամի կայքից: