
Ինքնիրավչություն՝ ուզբեկական ձևով

Օգոստոսի 25-ին ժամը 07.38-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 37-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 07.30-ին, Նալբանդյան փողոցում Ուզբեկստանի Հանրապետության 28-ամյա քաղաքացին, իրացնելով իր ենթադրյալ իրավունքները, վերցրել է իր «Այֆոն 6Ս» բջջային հեռախոսը և հեռացել:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է վերջինիս և ներկայացրել ոստիկանության բաժին:
Նախապատրաստվում են նյութեր: