«Բորա Բորա» լողափում քաղաքացիները ջրից դուրս են բերել անգիտակից վիճակում գտնվող քաղաքացու
Օգոստոսի 25-ին, ժամը 17:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտ՝ «Բորա Բորա» լողափում, քաղաքացիները ջրից դուրս են բերել անգիտակից վիճակում գտնվող քաղաքացու. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարներն առաջին օգնություն են ցույց տվել Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի Ֆարաջի Մ.-ին (ծնված 1989 թ.)՝ կատարել են ջրահեռացում, այնուհետև Ֆարաջի Մ.-ի մոտ նկատվել է շնչառության բարելավում:
Ջրափրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Սևանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: