«Օգոստոսի 19-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում գտնվող ժամկետային հայ զինծառայողին։ Այս պահին դրանից ավելի ոչինչ չեմ կարող ասել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Օգոստոսի 28-ին, ժամը 14:57-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում այրվում է խոտածածկ տարածք:
Թուրքիայի 16-74 տարեկան բնակչության 75․3 տոկոսն օգտվում է ինտերնետից։ Անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել էր 72․9 տոկոս։ Ընդհանուր առմամբ երկրի բնակչության 88․3 տոկոսը ունի ինտերնետից օգտվելու հնարավորություն։ Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) զեկույցից։
Կառավարության 2019թ. օգոստոսի 8-ի նիստում որոշում է կայացվել Արարատի մարզում անհատույց տարածք տրամադրել «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպությանը` սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող երեխաների համար քաղաք ստեղծելու նպատակով:
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել համացանցում տարածված այն տեսանյութի վերաբերյալ, որում երևում է, թե ինչպես է մի տղամարդ «Մալաթիա մոլի» հրդեհի ժամանակ դեպքի վայրի պահպանություն իրականացնող ոստիկանի գրպանն ինչ-որ բան փորձում դնել:
Մարմաշեն խոշորացված համայնքի Ջաջուռ բնակավայրում խնդիրները շատ են:
Այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին և ոստիկանության ստորաբաժանումների մի շարք ծառայողների։
Օգոստոսի 27-ին, ժամը 14:19-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 198 դպրոցի բակում շունն արգելափակվել է փայտերի տակ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Արարատի մարզում խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք են բացահայտել:
Օգոստոսի 27-ին, ժամը 17:10-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Գեներալ Բաբայան փողոցի թիվ 10/1 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկի գրասենյակներից մեկից ծուխ է նկատվում:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կհատկացվի 250 մլն դրամ։
ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2019թ. պլանի համաձայն անցկացվող «Մարտական ընկերակցություն-2019» համատեղ զորավարժությանը մասնակցող ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումը ժամանել է ՌԴ ԶՈՒ «Աշուլուկ» զորավարժարան:
«Ֆեյսբուքում «Save Amulsar» գրած մարդկանցից շատերն ուղղակի ֆիզիկապես չգիտեն՝ Ամուլսարը որտեղ է գտնվում»,- այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով՝ դա պարզապես թրենդային է դարձել:
«Օգոստոսն է, ու արդեն Փոթիում կուտակումներ են, բա որ հոկտեմբեր, նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսները եկան՝ ի՞նչ կլինի: Շատ լուրջ հարց է, այս ամիսներին մեծ կուտակումեր են լինելու, հատկապես դա վերաբերում է Ճապոնիայից եկող մեքենաներին, որոնց ղեկը պետք է փոխվի»:
«Ժպիտով: Որովհետև նախ և առաջ ինձ համար այսօր ավելի կարևոր է Գագիկ Խաչատրյանի քրեական գործը, քան Ամուլսարի հարցը: Դա ավելի կարևոր է, որովհետև այնտեղ խոսքը գնում է պետությանը վնաս պատճառելու մասին, իսկ այստեղ քննարկում է ընթանում՝ արդյո՞ք հնարավոր է, որ վնաս լինի, թե չլինի: Խնդրում եմ՝ դուրս գաք այդ տրամաբանությունից, որ ինչ-որ թեմաներ են գցում, որ շեղեն. մի՛ շեղվեք, եթե դա այդքան կարևոր է»:
168.am-ը Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված գների բարձրացումը, և այն արդյո՞ք սեզոնային բնույթ է կրում։ «Նախ՝ ասեմ, որ գները ոչ թե բարձրացել է, այլ ունիֆիկացվել է՝ միասնական գին է ստեղծվել՝ նախկին խտրական գնի փոխարեն։
Օգոստոսի 27-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը:
Սեպտեմբերի 1-ից Երևանի նախադպրոցական հաստատություններում կգործի երկարօրյա ծառայություն, ինչը մեծապես կթեթևացնի աշխատող ծնողների հոգսը:
«Շրջակա միջավայրի նախարարի հետ քննարկումների արդյունքում որոշեցինք հոկտեմբերի 1-ից բարձրացնել նաեւ անտառապահների եւ անտառապետերի աշխատավարձերը»։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը, պահակետի տարածքում շրջայց կատարելիս, հայտնաբերել է կասկածելի փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 58 գր քաշով, դեղնականաչավուն բուսական զանգված և 18 դեղապատիճ:
Օգոստոսի 27-ին, ժամը 19:32-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գնդեվազ գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, ևս երկու անձ ձերբակալվել է:
Օգոստոսի 28-ին, ժամը 13:25-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Առաջիկա 2 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Օգոստոսի 27-ին, ժամը 21:19-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, բնակարանից գազի հոտ է զգացվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 27-ին, ժամը 23:36-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ Սուրբ Տրդատ եկեղեցու մոտակայքում գտնվող ձորում, նկատվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 28-ին, ժամը 08:06-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«911» ծառայությունում օգոստոսի 28-ին, ժամը 13:32-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցում՝ աղբամանի մեջ, հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իրեն նորմալ է զգում, նա բժիշկների թույլտվությամբ կարող է թատրոն այցելել հաջորդ շաբաթ: