ԲՀԿ առաջնորդ, ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզասրահում բռնցքամարտի ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հորը՝ Վյաչեսլավ Հարությունովի ծեծի գործով որոշում է կայացվել չիրականացնել քրեական հետապնդում Գ. Ծառուկյանի նկատմամբ: Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներով կատարված հրապարակումները «ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ վերաբերյալ, հարկ է համարում հայտնել հետևյալը.
Մարտի 15-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Արարատի բաժնում Լուսառատ գյուղի մի բնակչից հաղորդում էր ստացվել, որ երկու հոգի, գողության նպատակով, մտել են իրենց տուն, դանակահարել եղբորն ու մեքենայով փախել։
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի՝ ազգությամբ ադրբեջանցի մասնակից Ռովշան Ասկերովին երբևէ չի արգելվել մուտք գործել Հայաստան խաղի առաջնությունների շրջանակներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Գիտակների հայկական ասոցիացիա»-ի նախագահ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով գիտակի արած հայտարարությանը, թե նրա մուտքը Հայաստան արգելվում է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն 3 ամսից ավելի է՝ 7-րդ գումարման Ազգային ժողովը գործում է, պատգամավորներն էլ ինտենսիվ գործուղումների են մեկնում, սակայն դեռ ձեւավորված չեն բարեկամական խմբերը։
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնելու ընթացքում վիրավորում ստացած հայ սակրավորին Սիրիայի հոսպիտալից տեղափոխել են Մոսկվա:
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջնագծում պետք է հերթապահեն միայն պայմանագրային զինծառայողները: «Բարգավաճ Հայաստանի» իմ գործընկերների հետ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն ենք առաջարկել, որ այսուհետ 18 տարեկան անփորձ երիտասարդին զինծառայության անցնելուց անմիջապես չտանեն մարտական հերթապահության, դիրքեր` առաջնագիծ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվելու հայտ է ներկայացրել նաեւ հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը։ Երեկ նա փաստաթղթերը հանձնել է մրցութային հանձնաժողովին։ «Այո, ես իմ ծրագիրը ներկայացրել եմ։ Դա լա՞վ է, թե՞ վատ»,- ասաց նա։
«Չհայտարարված այց»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, ՃՈ նախկին պետ Արմեն Խաչատրյանը սկսելու է օրենսդրական նախաձեռնությունների շարք՝ ոստիկանության նախկին լիազորությունները վերականգնելու ուղղությամբ։ Համակարգը մի քանի ամիս առաջ թողած նախկին ոստիկանի գնահատմամբ՝ Հայաստանում դատաիրավական ինչքան բարեփոխում կա, բոլորն արվել է ի հաշիվ ոստիկանության լիազորությունների նվազեցման։
«Փաստ» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ Հայաստանում տեղի ունեցող լոկալ հուզումները բնական երևույթ են ու արդյունք են նրա, որ հեղափոխությունը քաղաքացիներին վերադարձրել է ազատությունները, ցույցեր ու երթեր անելու իրավունքը։ Այս պնդումը մասամբ ճիշտ է, համենայն դեպս՝ հիմա մարդկանց չեն ահաբեկում բողոքի ակցիայի մասնակցելու համար։
Սաուդյան Արաբիայի քաղաքացի Մոհսեն ալ-Մազինին Նոր Զելանդիայի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:
Ձեր տրամաբանությամբ, եթե որևէ մեկի հետ առևտրային, պայմանագրային փոխհարաբերություններ կան, ուրեմն փոխկապակցված ենք և օրե՞նք ենք խախտում
Նոր Զելանդիայի Քրայսթչերչ շրջանի դատարանը մզկիթի վրա հարձակում գործած անձին մինչև ապրիլի 5-ը թողել է կալանքի տակ:
Այսօր ժամը 01։30 սահմաններում ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախաձգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։
Այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել, ինչի արդյունքում ոստիկանության բաժինների պետերի մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ,Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 15-17-ը աշխատանքային այցով մեկնել է Իսրայել՝ Երուսաղեմ։
Բացահայտվել է Իրանից Հայաստան թմրամիջոցի ապօրինի տեղափոխման դեպք”
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է Տավուշի մարզի՝ 88-ամյա բնակչուհու սպանության դեպքը. սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է որդին:
Հայաստանի միջազգային պահուստները նախորդ ամսվա ընթացքում ավելացել են:
Կրթության ազգային ինստիտուտի կոլեկտիվը շունչը պահած սպասում է ԿԳ սուպերնախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը, որ հասկանա իր անելիքը. ինստիտուտի կարգավիճակը դեռ պարզ չէ:
Այս օրերի քննարկումների հիմնական «հերոսներից» մեկը դարձյալ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր:
Մարտի 16-ին, ժամը 04:28-ին «911» ծառայությանն տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 01:55-ի սահամաներում Տավուշի մարզի Ներքին Ծաղակվան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքեան դուրս բերելու և ավտոքարշակին մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով, կարելի է ասել, քաղաքապետի պաշտոնում իր գործունեության «ստարտն» ըստ էության երեկ տվեց, ընդ որում՝ սկանդալային, բռնության հասած գործողությունով, այդպես էլ իր մեկնաբանություններում չհիմնավորեց, թե ինչո՞ւ է Երևանի կանաչ գոտու վերականգնման սցենարի իրագործումը սկսել հենց Օպերային թատրոնի շրջակա նեղլիկ գոտուց:
«Երկուշաբթի գրում եմ դիմումս»։
Պահքի շրջանում պետք է բարի գործեր անել։ Իհարկե, բարեգործությունը միայն Պահքին հատուկ չէ, այն պետք է ուղեկցի մեզ ամեն օր։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 15-ին, ժամը 15:27-ին ահազանգ է ստացել, որ վառելիք տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի կամրջի մոտակայքում, կա վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 1-ի քրեական գործից անջատված մասով մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով` վարույթն իրականացնող մարմինն այդ մասին հայտնել է կողմերին և նրանց տրամադրել գործի նյութերը: