Մեր տեղեկություններով՝ այն նշանակված է հոկտեմբերի 9-ին, և հնարավոր է՝ անցկացվի դռնփակ, քանի որ չի բացառվում, որ այն անցնի թեժ մթնոլորտում՝ կապված եռամսյա հաշվետվության մեջ առկա թվերի՝ իրականությանը չհամապատասխանելու, ինչպես նաև կառուցվածքային հնարավոր փոփոխությունների հետ:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ռազմավարական զորավարժության շրջանակներում հոկտեմբերի 2-ին այցելել է 3-րդ զորամիավորման հրամանատարական կետ:
«Այդ կանգառից տրանսպորտն ամեն տեղ է գնում. Երևան, Կիրովական, Իջևան և այլն: Բայց հիմա ժողովուրդը դրսում է՝ հղի կանայք, երեխաները… մարդիկ տրանսպորտի սպասելու տեղ չունեն, հատկացվել է շատ փոքր տարածք: Կանգառում եթե մոտ 30 հոգի լինեն, չեն կարող մտնել իրենց տրված տարածքը, մինչև տրանսպորտը գա: Հիմա տարածքը հագուստի խանութի է վերածվում»,- 168.am-ին հայտնեցին Նոյեմբերյանի բնակիչները:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 12-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Ներքին Շենգավիթի 14-րդ փողոցի 45-ամյա մի բնակչի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ պետք է հասնել նրան, որ Լարսի անցակետը բեռների ազատ տեղաշարժն ապահովի Եվրասիական տնտեսական միության տրամաբանությանը համապատասխան:
«38.000 ուսուցիչների մի մասը՝ 7-8000-ը, տնօրեններ են, ուսմասվարներ են, որոնց ժամերը շատ քիչ են դպրոցում, օրինակ՝ 8 ժամ, այդ ժամաքանակի աշխատավարձն ինքնին պարզ է, որ կազմելու է մոտ 30.000 դրամ, դրա 10 տոկոսը չնչին թիվ է: Ուսուցիչներից մի 10-15 հազարն էլ կես դրույք են, իրենց աշխատավարձն էլ է քիչ»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին, ով ավարտում է իր լիազորությունները Հայաստանում:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Երեկ տեղի է ունեցել «Իջեւան» բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը, որից հետո թեկնածուներից մեկը հանդես է եկել անպատասխանատու հայտարարություններով:
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին մեկնարկած ռազմավարական զորավարժության շրջանակում զորամիավորման ստորաբաժանումները համալրած պահեստազորայինների պարգևատրման արարողություն:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ ՀՀ ՊՆ զորամասի սպային՝ Արա Մխիթարյանին, ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հոկտեմբերի 1-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի ներգրավմամբ գիշերային պայմաններում անցկացվել է գործնական պարապմունք:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին միության՝ ՌԴ տարբեր շրջաններում գործող կառույցների ղեկավարները:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 14:11-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 74-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 2-ին՝ կյանքի 63-րդ տարում, ի Տեր ննջեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ սպասավոր, Ս. Երրորդություն եկեղեցու խորհրդակատար արժանապատիվ Տ. Կորյուն ավագ քահանա Մարտիրոսյանը:
Ի հիշատակ Շառլ Ազնավուրի մահվան առաջին տարելիցին՝ հոկտեմբերի 1-ին Փարիզի քաղաքապետարանում կազմակերպվել էր հանդիսավոր ընդունելություն, որի ընթացքում «Ազնավուր» հիմնադրամը մեծ արտիստի կիսանդրին հանձնել է Փարիզի քաղաքապետարանին:
Նուրսուլթանում ձևավորվեց Համահայկական խաղերի նորընտիր կոմիտե, որի նախագահ նշանակվեց գործարար Հայկ Սողոյանը:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն Առողջապահության նախարարությանը խորհուրդ է տալիս բացել և կարդալ այս տարվա հուլիս ամսին Կառավարության առաջարկությամբ պետության և մասնավորի համագործակցության մասին իրենց ընդունած օրենքը, որը լայն հնարավորություն է ստեղծում բուժհիմնարկները ղեկավարելու համար։
Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Պահանջում ենք արդար քննություն», «Սպային հարվածողը հարվածում է ազգին», «Ձեռքերդ հեռու հայոց սպայից»: Այսպիսի վերտառությամբ պաստառներով այսօր «Այլընտրանք» հ/կ անդամները բողոքի ակցիա էին անցկացնում Քննչական կոմիտեի դիմաց:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է՝ հայկական կողմը Ղազախի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ չի ձեռնարկել։
Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրան հակացուցված է քայլելը, ինչի համար հնարավոր չի եղել տեղափոխել։ Այդ մասին հայտնվել է Նաիրիի քննչական բաժին:
Երեւանի քաղաքապետարանը «Սանիթեկ» ըկերություննեին է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Պետական գույքի մասնավորեցման մասին օրենքում և մասնավորեցման ցանկից հանել «Մաշկաբանության և սեռավարակաբանական գիտաբժշկական կենտրոնը»։
Սեպտեմբերի 2-ին, ժամը 04.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի և Հերացու փողոցի խաչմերուկում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել բետոնե պատնեշին և շրջվել. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ռազմավարական զորավարժության շրջանակում հոկտեմբերի 1-ին 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ:
Կառավարման համակարգի կայունությունը և հրամանատարական կետերի անխափան գործունեությունն ապահովելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են ՀՕՊ ստորաբաժանումների մարզումներ և հրաձգության գործնական պարապմունքներ:
Սեպտեմբերի 30-ին ոստիկանության Արտաշատի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները Արտաշատի Օգոստոսի 23 փողոցում գտնվող լճի մոտակայքից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին երկու քաղաքացու:
Հաշվեքննիչ պալատը հրապարակել է Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից վարկային և դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ ընթացիկ եզրակացություն, որը վերաբերում է 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ իրականացված միջոցառումների ուսումնասիրությունը։
Հոկտեմբերի 2-ին, ժամը 10:17-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 51 շենքի 4-րդ հարկի պատշգամբից քաղաքացին ցանկանում է նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: