Տեղեկացնում եմ, որ պետության կողմից ուռուցքաբանական վիրահատությունները նման ծիծաղելի գումարներով հաշվարկելու պարագայում, միշտ էլ լինելու է գումարների «շորթում», քանի որ վիրահատության համար անհրաժեշտ գործիքները թանկ են…։
Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի ժՊ Նարեկ Մանուկյանն իր աշխատասենյակում երեկ նույն կենտրոնի բժիշկ Վահագն Համբարձումյանի հետ ծեծկռտուքի ընթացքում կոտրել է բժշկի քիթը:
Հոկտեմբերի 4-ին ժամը 09:10-ի սահմաններում մայրաքաղաքի Ստարովոյտովա փողոցի թիվ 1/3 հասցեում տեղակայված Ա. Իսահակյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2005թ.ծնված Ա. Ա.-ն դպրոցում՝ քիմիայի դասաժամին արձակել է իր մոտ գտնվող ազդանշանային հրթիռը:
Այսօր ձեր տոնն է՝ Ուսուցչի օրը, ինչի առթիվ ջերմ շնորհավորանքներս ու անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում ձեզ։
Հայաստանի ֆուտբոլային աշխարհում գնալով ավելի ու ավելի են մեծանում դժգոհությունները ֆեդերացիայի ղեկավարությունից, սակայն ոչ թե ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանից, այլ ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանից, որն իրականացնում է ընթացիկ ղեկավարումը:
Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Միչուրինի 20 տուն, որտեղ հայտնաբերել են 2 երիտասարդ տղայի դի և որտեղից էլ մի քանի քաղաքացու մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Ամուլսարի հանքավայրի հիմնախնդրի վերաբերյալ Հանրային խորհուրդն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, աշխատանքային փակ նիստ է անցկացրել։ Այս մասին տեղեկանում ենք Հանրային խորհրդից։
Հոկտեմբերի 3-ի գիշերը ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրու բաժնում հաղորդում ստացվեց, որ մի տղամարդ տաքսու վարորդի վստահությունը չարաշահելով վերցրել է «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենան ու հեռացել։
Կանադացի երգչուհի Սելին Դիոնը հայտնել է, որ չեղարկում է հոկտեմբերի 5-ին եւ 6-ին Մոնրեալում նշանակված իր համերգները ձայնի հետ կապված շարունակվող խնդիրների պատճառով:
Կյանքի ընթացքում մենք բոլորս մեղանչում ենք: Երբեմն մենք մեղանչում ենք չիմանալով, երբեմն մեր թուլության պատճառով, բոլոր դեպքերում պատճառները տարբեր կարող են լինել:
Հետախուզական միջոցառումներին միացան ոստիկանության Կենտրոնական բաժնի մարաշի բաժանմունքի ծառայողները, որոնք էլ բացահայտեցին հանցագործությունը։
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 2012 թվականից մինչ վերջին օրերս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 28․072․858 դրամ։
Հիմա քաղաքային իշխանությունները կա՛մ պետք է ընդունեն, որ իրենք դիլետանտ են ու նոր են հասկացել դա՝ «ՍանիՏեքի» հետ աշխատելով՝ առանց նրանց հետ կնքված պայմանագրին մանրամասն ծանոթանալու, կա՛մ երևի թե այլ բան պետք է մտածեն, որովհետև այս քրեական գործն իրենց էլ չի շրջանցելու:
«ԶԼՄ-ները սիրում են սենսացիա, սա էդ դեպքը չի և կարող է ունենալ լուրջ հետևանքներ: Եկեք օբյեկտիվ նայենք, ցանկացած ծնող դեպքը սուբյեկտիվորեն կապելու է պատվաստման հետ, բայց մինչ ուսումնասիրություններ չկատարվեն, չենք ունենա օբյեկտիվ պատճառը. պատվաստանյութը կարող է ընդամենը խթան հանդիսանալ»,- ասաց նա:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 5-ին նշվող Ուսուցչի օրվա նախօրեին տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին ներկա է գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Երկրի հակառակ կողմի» մոտիվներով բեմադրված ներկայացմանը:
Հոկտեմբերի 3-ի գիշերը մի կին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տվեց, որ ուսապարկից գողացել են բջջային հեռախոսը։
Հոկտեմբերի 4-ին, ժամը 18:20-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մի կողմից՝ լավ է, որ դրսում կանգնած մեքենաների կուտակումները կվերանան, բայց մյուս կողմից՝ ներսի հերթը կքառապատկվի. այս մասով ես ելք չեմ տեսնում: Միակ ելքը նոր մաքսատներ կառուցելն է»,- նշեց նա:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է և միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի»:
Հոկտեմբերի 2-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Գյումրու Խրիմյան Հայրիկ թաղամասի բնակիչներից մեկը մշակումն արգելված բույս է աճեցնում։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված հանսիավոր միջոցառմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում սննդամատակարարման նոր համակարգի ներդրման գործընթացին:
Երևանում տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսության երկրորդ հանդիպումը:
Նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսական, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին։
Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
168.am-ի աղբյուրների փոխանցմամբ, տնօրենի աշխատասենյակում վիճաբանությունից և ծեծից հետո Վահագն Համբարձումյանը գլխի վնասվածք է ստացել: Վիճաբանությունը ծագել է, երբ հիվանդի բողոքի հիման վրա կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանն առանց հարցը քննարկելու և բողոքի պատճառները և հիմքերը պարզելու՝ աշխատանքից հեռացրել է Վահագն Համբարձումյանի հորը՝ որովայնային վիրաբուժության բաժնի վարիչ, անվանի վիրաբույժ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Համբարձումյանին, լուծարել է բաժանմունքը, բժիշկներին շատ արագ տեղափոխել վիրաբուժության այլ բաժանմունք:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Վրաստանում և Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին։