
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել երիտասարդ աղջկա դին

Մայիսի 3-ին, ժամը 21։53-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Նոր Գեղի-Նոր Արտամետ գյուղերի խաչմերուկի մոտակայքում քաղաքացին նետվել է Արզնի-Շամիրամ ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Անվտանգությունից ելնելով և մթության պատճառով, որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Ժամը 05:17-ին տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացու դին նկատվել է Նոր Երզնկա գյուղի մոտ գտնվող ջրանցքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները «Նիգավա» ՀԷԿ-ի մոտակա ջրանցքից դուրս են բերել Նոր Հաճնի բնակչուհի Ն. Օ.-ի դին (ծնված 1993թ․):