«Մի օր մենք էլ տուն վերադառնալիս կարող ենք պարզել, որ «անցանկալի անձ» ենք». Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուկրաինացի պատգամավոր Մուստաֆա Նայեմը գալիս է Երևան ու «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահներից պարզում, որ «անցանկալի անձ» է Հայաստանի համար։ Այսինքն՝ մի օր մենք էլ տուն վերադառնալիս կարող ենք պարզել, որ «անցանկալի անձ» ենք, քանի որ մեր ինչպիսին լինելը ՀՀ-ում կախված է Ռուսաստանի հանդեպ մեր վերաբերմունքից: Ռուսներն աշխարհի կեսի հետ թշնամի են, հիմա ի՞նչ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մի քիչ էլ իրենք մեր սահմանը փակե՞ն… Բա ասում էիք՝ ՀՀ-ն ինքնիշխան, անկախ երկիր է, բա ասում էիք՝ 21-րդ դարը եկել է Հայաստան…»:
Ուկրաինացի պատգամավոր Մուստաֆա Նայեմը գալիս է Երևան ու «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահներից պարզում, որ…
Gepostet von Արամ Սարգսյան am Freitag, 3. Mai 2019