Բաժիններ՝

Շատ խանութներ հրաժարվում են գնված ապրանքը 2 շաբաթվա ընթացքում հետ վերցնել. պետությունը սահմանում է նոր պարտադիր նորմ

Հայաստանում վաճառողները սպառողներին տեսանելի վայրում պետք է փակցնեն տեղեկատվություն՝ սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու և վերադարձնելու պայմանների վերաբերյալ: Պետությունը նոր պարտադիր նորմ է սահմանում:  Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Ասում են, որ չնայած օրենքի պահանջ է, որ ոչ պարենային ապրանքների վաճառքի դեպքում գնորդը հնարավորություն ունի 2 շաբաթվա ընթացքում վերադարձնել, շատ խանութներ, մանրածախ առևտրի օբյեկտներ մերժում են այդ իրավական նորմի կիրառումը՝ չարաշահելով քաղաքացիների իրազեկվածության պակասը: Եվ առաջարկությամբ օրենքի պարտադիր նորմ ենք դարձնելու, որ յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտ պարտավոր է քաղաքացու իրավունքների վերաբերյալ հասկանալի, պարզ մի տեղեկատվական թերթիկով երևացող տեղում հայտարարել, որ պարտավոր է այդ երկու շաբաթվա ընթացքում այդ փոխանակումը և վերադարձը ապահովել, որ դա այլևս չդառնան հայեցողական կամայականության պատճառ»,-ներկայացրեց նախարարը:

Նա նկատեց, որ դա առաջին հայացքից թվացող պարզ, բայց հասունացած և անհրաժեշտ կարգավորում է: Եվ կարծում են, որ շուտով այն ներկայացնելով խորհրդարան, կստանան այնպիսի կարգավորում, որ առօրյայում կպարզեցնի բազմաթիվ քաղաքացիներին կյանքն ու կբարձրացնի նրանց իրավունքների պաշտպանվածության աստիճանը:

Սպառողներին տեսանելի վայրում փակցվող տեղեկատվությունը պետք է ներառի նաև  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031