
Երևանում Իրանի քաղաքացին հյուրատնից տեղափոխվել է հիվադանոց

Մայիսի 3-ին, ժամը 14:12-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թաիրովի փողոցի թիվ 46 հասցեում գտնվող հյուրատան սենյակներից մեկում գտնվող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են սենյակի դուռը. անկողնում հայտնաբերվել է Պ.Ս.-ն (Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, ծնված 1964 թ.), ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Պ.Ս.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: