Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղու բոլոր իրավաբանական բաժանորդները և 31, 31/1, 33, 35, 37, 39, 43 բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը։
Ապրիլին Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում անցկացվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառումներ՝ Ֆրանսիայի պետական ու տեղական մարմինների և ՀՀ դիվանագետների մասնակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Գյումրիում երկու անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի՝ 1997թ. ծնված բնակչին:
«Ունենք լեզվի խնդիր, հուսով եմ` շուտով այդ խնդիրն էլ կվերանա, և բոլորս կխոսենք մեր մայրենի լեզվով։ Հայերեն չգիտենք, դասավանդողներ չկան. գոնե 3-6 ամսով դասընթաց լիներ, բոլորը կմասնակցեին ու կսկսեին խոսել հայերեն: Օրինակ, ես շատ քիչ եմ կարողանում խոսել հայերեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մուշի հայ համայնքի ղեկավար Հայրեթի Ասլանը:
Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը հանդիպում է ունեցել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ:
Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը ապրիլի 29-ին հանդիպել է Թուրքմենստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Սապարդուրդի Թոյլիևի (Sapardurdy Toýlyýew) հետ:
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակման ապրիլի 19-ից մեկնարկած արարողությունները Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ (ՕՌԱ) շրջանում անցկացվել են պետական, շրջանային և քաղաքային մակարդակով։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում Երևանում գտնվող Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ ապրիլի 30-ին այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
Տարիներ առաջ, երբ ուսանում էի Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, մեզ դասավանդում էր անսովոր սանրվածքով, դրական ու բաց էներգետիկ դաշտով մի կին՝ տիկին Աստղիկ Ավետիսյանը։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն ապրիլի 30-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության պաշտպանական բաժնի նորանշանակ համակարգող Ինսկե Վանդորմայելին։
Վարորդական վկայական ստանալու համար երթևեկության քննությունները շուտով անցկացվելու են և ավտոհրապարակում, և երթևեկության իրական պայմաններում:
Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի, ինչպես նաև բացառիկ նշանակության իրադարձությունների հանգամանքով պայմանավորված՝ աշխատանքային օրերի տեղափոխությունների դեպքում ՀՀ վարչապետի աշխատակազմն առնվազն մեկ ամիս առաջ հանդես կգա հայտարարությամբ:
ՀՀ դատախազությունում ամփոփվել են 2018թ. ընթացքում ընտանեկան բռնության դեմ քրեաիրավական պայքարի հիմնական արդյունքները:
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ին հյուրընկալել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի երեւանյան գրասենյակի ղեկավար Կարել Հոֆսթրային եւ ծրագրի պատասխանատու Անդրեյ Ափոյանին:
Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՀՀ կառավարության և տարբեր շահագրգիռ խմբերի ներկայացուցիչներն ապրիլի 30-ին մասնակցել են «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի մեկնարկային սեմինարին և քննարկել ծրագրի գերակայությունները և իրականացման համար անհրաժեշտ հաջորդ քայլերը։
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը որևէ հիմք չի տեսնում իր տեղակալ Արամ Մանուկյանի աշխատանքից հեռացման համար:
Երևանի Կենդանաբանական այգու 2019 թ.-ի տարեշրջանի բացումը կկայանա մայիսի 1-ին. ժամը 11։00-ից Կենդանաբանական այգու հանրային տարածքում կմեկնարկեն Երևանի քաղաքապետարանը և այգու կողմից կազմակերպվելիք համերգային միջոցառումները, երեխաներին շուրջպարի կհրավիրեն հեքիաթների և մուլտֆիլմերի ուրախ հերոսները, իսկ մանկական խմբերի կատարումները կհնչեն մինչև ժամը 14։30-ը:
Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի նախագիծը ներկայումս գտնվում է Կառավարությունում և առաջիկայում այն կներկայացվի Ազգային ժողով:
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը փոփոխություններ է իրականացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և 2019 թվականի մայիսի 5-ից սկսած Երևան քաղաքի բոլոր խնդրահարույց խաչմերուկներում խաչաձև գծանշումներ կարվեն:
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանն իր դիմումի համաձայն չվճարվող արձակուրդի է մեկնել: Այս մասին 168.am-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից:
Օրերս Մոսկվայում անցկացվել է դետեկտիվ ֆիլմերի և իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված հեռուստահաղորդումների «Դետեկտիվեֆեստ» միջազգային 21-րդ փառատոնը։
«Մեծ մասը բանկերի սև ցուցակում են, մի մասի դուռն էլ արդեն թակում է ԴԱՀԿ-ն: Շատերի՝ հարկադիր պարապուրդի համար տրվող աշխատավարձն էլ կամ «ՎՏԲ-Հայաստան» բանկն է պահում միանգամից, կամ էլ ԴԱՀԿ-ն է կալանք դնում»,- 168.am-ի հետ զրույցում ասացին պղնձաձուլական գործարանի աշխատակիցները:
«Այսօր ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ (պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցված) Դավիթ Սանասարյանի և նրա պաշտպանների ասուլիսի ընթացքում փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, ակնհայտորեն դուրս գալով պատշաճության և էթիկայի սահմաններից, իրեն թույլ է տվել ՀՀ գլխավոր դատախազին ուղղված ոչ կոռեկտ արտահայտություններ, որոնք հարիր չեն ոչ միայն պրոֆեսիոնալ իրավաբանին, այլև բարեկրթության տարրական կանոններին տիրապետող ցանկացած անձի:
Ա.Սեփխանյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Եղեգիս խոշորացված համայնքի ֆերմեր, «Գեղաստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն Տիգրան Եղոյանն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին հրավիրում է հանրային բանավեճի, որպեսզի ասի այն ամենը, ինչ մտածում է պատգամավորի մասին։ Այս մասին Տիգրան Եղոյանը հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով ապրիլի 27-ին Եղեգնաձորում պատգամավորի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։
Ապրիլի 30-ին, ժամը 14:40-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից:
Նոյեմբերյանի հիվանդանոցի հերթապահ բժշկուհին էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց մոտ տեղափոխված պայմանագրային զինծառայողի գիտակցությունը տեղն է եղել, հարցերին նա պատասխանել է, սակայն մի փոքր ուշացումով:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի մայիսի 6-ից վերսկսվում է, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն, ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացը՝ 5.000 դրամի չափով տուգանք կիրառմամբ:
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից ապրիլի 30-ին զինծառայող է ծանր վիրավորվել: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր մանրամասներ է ներկայացրել:
Այսօր ՀՀ վարչական դատարանում դատավոր Սերգեյ Հովակիմյանի նախագահությամբ սկսվեց Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի լրագրողներ Լիանա Կարապետյանի և Սիրանույշ Մուրադյանի՝ ընդդեմ հեռուստառադիոխորհրդի կայացրած որոշման հայցի քննության նախնական լսումը։