Բաժիններ՝

Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում շարունակվում են Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումները

Ապրիլին Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում անցկացվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառումներ՝ Ֆրանսիայի պետական ու տեղական մարմինների և ՀՀ դիվանագետների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Ապրիլի 13-ին Փարիզի մերձակա Անտոնի քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: Միջոցառմանը մասնակցեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Պատրիկ Դևեջյանը, Անտոնիի քաղաքապետ Ժան Իվ Սենան, քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ապրիլի 18-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն տեղի ունեցավ Անիեր-սյուր-Սեն քաղաքում: Միջոցառմանը մասնակցեցին Անիեր-սյուր-Սենի քաղաքապետ Մանուել Ասկլիմանը, քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Ապրիլի 20-ին Կլամար քաղաքում անցկացվեց Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: Արարողությանը մասնակցեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Կլամարի քաղաքապետ Ժան Դիդիե Բերժեն, քաղաքային խորհրդի անդամներ, ֆրանսահայեր:

Ապրիլի 23-ին Փարիզի մերձակա Կլիշի քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի բացման արարողությունը: Վերջինիս ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Պատրիկ Դևեջյանը, Կլիշիի քաղաքապետ Ռեմի Մյուզոն, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ֆրանսահայեր:

Ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն տեղի ունեցավ Շարանտոն-լը-Պոն քաղաքում: Միջոցառմանը մասնակցեցին Սեն Մորիսի քաղաքապետ Իգոր Սեմոն, Շարանտոն լը Պոնի փոխքաղաքապետ Ժան Մարկ Բոկարան, Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Միշել Էրբիան, քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Ապրիլի 27-ին Լիլա քաղաքում Երևանցու հուշակոթողի առջև տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: Միջոցառմանը մասնակցեցին Լիլայի փոխքաղաքապետ Քրիստիան Լագրանժը, քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Ապրիլի 27-ին Ռենսի քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: Միջոցառմանը մասնակցեցին Ռենսիի քաղաքապետ Ժան Միշել Ժենեստիեն, Ռենսիում գտնվող «Դպրոցասեր» հայկական ամենօրյա վարժարանի սաները, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ֆրանսահայեր:

Ապրիլի 27-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն տեղի ունեցավ Մյոդոն քաղաքում: Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Օ-դը-Սեն դեպարտամենտի սենատոր Էրվե Մարսեյը, Մեդոնի քաղաքապետ Դենիս Լարգերոն, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ֆրանսահայեր:

Ապրիլի 27-ին Պլեսի Ռոբինսոն քաղաքում՝ Զորավար Անդրանիկի հուշարձանի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: Միջոցառմանը մասնակցեցին Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ժաք Պերեն, Օ-դը-Սեն դեպարտամենտի սենատոր Ֆիլիպ Պեմզեն, քաղաքային խորհրդի անդամներ, ֆրանսահայեր:

Ապրիլի 28-ին Արնուվիլ քաղաքում՝ Հայկական առաքելական եկեղեցում, մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, որին հետևեց Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն՝ Արնուվիլի հայկական խաչքարի առջև՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Արնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլի, Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիի, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի մասնակցությամբ:

Ապրիլի 28-ին Սարսել քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: Միջոցառմանը մասնակցեցին Սարսելի քաղաքապետ Պատրիկ Հադադը, Ֆրանսիայի Ազգային Ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Ֆրանսուա Պուպոնին, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ֆրանսահայեր:

Ապրիլի 28-ին Ալֆորվիլ քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: Միջոցառմանը մասնակցեցին Ալֆորվիլի քաղաքապետ Միշել Ժերշենովիչը, Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Լյուկ Կարվունասը, քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Ապրիլի 28-ին Շավիլ քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: Միջոցառմանը մասնակցեցին Շավիլի քաղաքապետ Ժան Ժաք Գիյեն, քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային կառույցների անդամներ:

Ապրիլի 28-ին Իսի-լե-Մուլինո քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: Միջոցառմանը ներկա էին Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, Օ-դը-Սեն դեպարտամենտի սենատոր Էրվե Մարսեյը, Մեդոնի քաղաքապետ Դենիս Լարգերոն, քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ֆրանսահայեր:

Ոգեկոչման բազմամարդ միջոցառումներ են տեղի ունեցել նաև Լիոնում, Մարսելում, Վալանսում, Բուրգ-լե-Վալանսում, Վո-ան-Վլենում, Բորդոյում, Դեսինում, Նիցցայում, Էքս-ան-Պրովանսում, Տուլուզում, Մոնպելիեում, Ավինյոնում, Բանդոլում, Տուլոնում, Բուկ-Բել-Էրում, Սերեստում, Նիմում և այլ քաղաքներում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս