Բաժիններ՝

Արևմտյան Հայաստանում ապրող հայերն օգնության կարիք ունեն

Արևմտյան Հայաստանում ապրող հայերն օգնության կարիք ունեն. նրանք ցանկանում են հայերեն սովորել, բայց ուսուցիչ չկա:

«Ունենք լեզվի խնդիր, հուսով եմ` շուտով այդ խնդիրն էլ կվերանա, և բոլորս կխոսենք մեր մայրենի լեզվով։ Հայերեն չգիտենք, դասավանդողներ չկան. գոնե 3-6 ամսով դասընթաց լիներ, բոլորը կմասնակցեին ու կսկսեին խոսել հայերեն: Օրինակ, ես շատ քիչ եմ կարողանում խոսել հայերեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մուշի հայ համայնքի ղեկավար Հայրեթի Ասլանը:

Նա նշեց՝ կարևոր է, որ տարվա մեջ գոնե մեկ անգամ ամեն մի հայ գնա, շփվի իրենց հետ:

«Արևելյան և Արևմտյան Հայաստանում, Եվրոպայում, Երևանում ապրող հայերի միջև ինչ-որ տարբերություն կա: Մեզ համար ամենակարևորն այն է, որ մեր հողիվրա ենք: Վերջին 100 տարվա ընթացքում այնտեղ մի միություն ենք հիմնել, ապրեցնում ենք մշակույթը, պահում մեր արմատները, փորձում ենք պաշտպանել հայկական գերեզմաններն ու եկեղեցիները: Մենք դրանց համար պայքարում ենք, անհրաժեշտության դեպքում դատի ենք տալիս: Սուրբ Մարինե եկեղեցին մեր պայքարի արդյունքում է, որ չի քանդվել: Կուզեի, որ տարբեր տեղերից շատ հայեր գային ու նաև ապրեին մեզ հետ»,- հավելեց Հայրեթի Ասլանը:

Պարոն Ասլանը հայտնեց նաև, որ իրենք մեծ ցանկություն ունեն նաև Արևմտյան Հայաստան մեկնած հայերին ընդունել իրենց տներում:

«Մենք զբոսաշրջիկների հետ շրջում ենք, ամեն ինչ պատմում, ցույց ենք տալիս: Շատ ենք ցանկանում նրանց հյուրընկալել մեր տներում»,- ընդգծեց նա:

«Չունենք միջոցներ, բայց այն մարդիկ, ովքեր ձեռքները գրպաններն են կարողանում տանել, ուզում եմ, որ մեզ օգնեն: Ուսուցիչներ են անհրաժեշտ, և այդ մասին ամեն անգամ Մուշում ինձ հիշեցնում են մեր հայրենակիցները ու խնդրում են բերել նրանց»,- ասաց նախկին պատգամավոր,«Արևմտահայերի ազգային համագումար» հ/կ-ի` Հայաստանում լիազոր ներկայացուցիչ Արագած Ախոյանը:

Մեր դիտարկմանը՝ կա կիրակնօրյա դպրոց, ո՞ր տարիքից են հաճախում, պատասխանեց.

«Կիրակնօրյա դպրոց գնում են՝ անկախ տարիքային սահմանափակումից: Ստամբուլից Գևորգ անունով ուսուցչի բերեցինք՝ կարճ ժամանակ անց հետ գնաց, գումարի խնդիր կար: Մեկին որ դիմում ես, նենց ա վերևից ներքև չափում, որ էլ դու սուս: Բոլորը կարեկցում են, ասում են՝ շատ ճիշտ գործ եք անում, ու վերջ… էս ա մեր իրականությունը: Մարդիկ պետք է հասկանան, որ սա նաև իրենց երեխաների, մեր պետականությանանվտանգության խնդիրն է:

Մուշիգրասենյակը պահելու համար տարեկան 5-6 միլիոն դրամ է անհրաժեշտ: Դպրոց է պետք, երեխեքին կրթություն է անհրաժեշտ. Արի տուն, գնա տուն ծրագրերը փակեցին, գոնե բերեինք այս մարդկանց, տանեինք մեր տները: Քանի՞ համալսարան է այսօր պատրաստ անվճար կրթել նրանց երեխաներին: Հլը եկեք գնանք հարցնենք. հանրակացարանների վարձը չմուծեն՝ խայտառակ կանեն»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս