ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ այցելել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ և շնորհավորել ապագա լրագրողներին և դասախոսական կազմին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 3-ին, ժամը 17:57-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանում վաճառողները սպառողներին տեսանելի վայրում պետք է փակցնեն տեղեկատվություն՝ սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու և վերադարձնելու պայմանների վերաբերյալ: Պետությունը նոր պարտադիր նորմ է սահմանում: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Թաղապետարանի աշխատակիցները դժգոհել են, քանի որ Արամ Դանիելյանը պարգևավճարներն իրենց միջև ճիշտ չի բաշխել, մի աշխատողին ավելի մեծ պարգևավճար է տվել, մյուսին՝ քիչ։ Բացի այդ, թաղապետարան է բերել իր բարեկամներին ու ընկերներին, որոնք զբաղեցնում են տարբեր պաշտոններ՝ սկսած տեղակալից՝ մինչև վարորդ։
Անառողջ ոտնձգություն՝ մամուլի ազատության հանդեպ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է վարկային կազմակերպության աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 25-ամյա երիտասարդի:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին, մաեստրո Տիգրան Մանսուրյանին։
Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել:
ՀՀ ոստիկանությունն իրազեկում է, որ մայիսի 5-ին ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N955-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N1699-Ն և 2008 թվականի հունվարի 10-ի N113-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N439-Ն որոշումը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները:
ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը, մայիսի 2-ին ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի թիվ 1226 նիստի ընթացիկ հարցերի շուրջ, ԵԱՀԿ մասնակից պետությունների ուշադրությունը հրավիրել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահի կողմից արված հայտարարություններին, ինչպես նաև Թուրքիայի կողմից խաղաղ հավաքների և խոսքի ազատության խոչընդոտման հարցերին:
Երևանի քաղաքապետ Մարությանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։ Նրան ուղեկցել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Միակ գործնական քայլը, որը քաղաքապետն իրականացրել է՝ դա միջնորդելն էր, որպեսզի «ՍանիՏեքը» ենթավարձակալներ վերցնի ՝ «Զիլերը» շահագործելու համար։ Դրանք կարճաժամկետ լուծումներ են, բայց երկարաժամկետ լուծման տեսանկյունով՝ ես վստահ հայտարարում եմ՝ քաղաքապետարանը չունի տեսլական, թե ինչպես է լուծելու այս խնդիրը համակարգային կերպով»։
Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած ցեմենտի հարցով աշխատանքային խմբի առաջին քննարկումը։
«Շարժական սրճարանների միության» հիմնադիր Արեն Մելիքյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դեռևս կառավարությունից պատասխան չեն ստացել: «Կարևոր է, որ արձագանքեն Կառավարությունից, էլեկտրականությունը տան և մնացած կարգավորումների քննարկումները շարունակեն մեզ հետ»,- նշեց Արեն Մելիքյանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 3-ին հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի բնակարաններից մեկում առերևույթ գողության փորձ կատարած անձանց ինքնությունը:
Ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով 24 ժամվա ընթացքում 4 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Մայիսի 2-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է ապրիլի 30-ին մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժության երրորդ փուլը:
Մայիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգու մոտ այգու ներկա և նախկին մի շարք աշխատակիցներ, կենդանասերներ բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը։
Նրա խոսքով՝ երկու-երեք օտար լեզու սովորում են այն մարդիկ, ովքեր մասնավոր պարապում են. «Ես համարյա թե չգիտեմ դեպք, երբ երեխան դպրոցում սովորելով, համալսարանում սովորելով՝ երկու-երեք օտար լեզվի է տիրապետում»։
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Վերին Լարսի սահմանային անցակետում առաջացած հերթերի պատճառը եղել է ավտոմեքենաների մեծ հոսքը:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը 2017թ․սեպտեմբերից իրականացնում է «Կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթության և իրազեկվածության բարձրացման կլիմայական արկղիկ» ծրագիրը, որը տարածաշրջանային նախաձեռնության մաս է և ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնություն-ՄԱԶԾ Խնամառու հիմնադրամի ու համաֆինանսավորվում ՄԱԶԾ-ի կողմից։
Մայիսի 2-ին Սյունիքի մարզում ավտովթարից մահացել են պայմանագրային զինծառայողներ Արմեն Ահարոնյանը և Լ․ Ահարոնյանը։
Ես ուզում եմ ասել, որ այսօր Հայաստանում իշխող քաղաքական ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկը մեր ազգային ինքնության պահպանման խնդիրներն են, և սա եղել է մեր քաղաքական ուժի հիմնադիր ծրագրում դեռևս 2013 թվականից: Իհարկե, սա կարևորագույն առաջնահերթություն է մեզ համար, և այս առումով Հայ Առաքելական Եկեղեցու դերն առանձնահատուկ է և միշտ եղել է առանձնահատուկ: Բայց նաև կա խնդիր՝ հասկանալու, թե ինչքանով են մեր պատկերացումները նույնական ինքնության պահպանման առումով, և ինչ հարցեր կան այս համատեքստում, որ պետք է քննարկենք»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի, տնօրենի գիտական գծով տեղակալ Կարեն Մաթևոսյանի, գիտքարտուղար Վահե Թորոսյանի, միջազգային կապերի բաժնի վարիչ Վարդի Քեշիշյանի հետ:
Այսօր մամուլի առաջ ծառացած են բազմաթիվ խնդիրներ ու մարտահրավերներ՝ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում։
Հայաստանում մի քանի օր անհետ կորած համարվող լեհ զբոսաշրջիկ Դանիել Օվչարեկը հայտնաբերվել է Նոյեմբերյանում:
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավարը կրկին անդրադարձել է մեզ, այսինքն՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար կազմին, քիչ առաջ պաշտոնական հարցում եմ ուղարկել վերջինիս: Հույս ունեմ, որ սահմանված ժամկետներում կստանամ պատշաճ պատասխան:
Մայիսի 4-ին և 5-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրև, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ, հնարավոր է կարկուտ։