Բաժիններ՝

Հայաստանում կորած լեհ զբոսաշրջիկին գտել են Նոյեմբերյանում

Հայաստանում մի քանի օր անհետ կորած համարվող լեհ զբոսաշրջիկ Դանիել Օվչարեկը հայտնաբերվել է Նոյեմբերյանում: Զբոսաշրջիկին Նոյեմբերյանում նկատել է տուր օպերատորներից մեկի գիդը: «Մենք հայտարարություն էինք տարածել «Ֆեյսբուք»-ով զբոսաշրջիկի կորելու մասին, որտեղ հեռախոսահամար էինք գրել, որին էլ զանգել էր գիդը: Մենք շատ շնորհակալ ենք հայերին՝ ցուցաբերած ուշադրության համար»,-տեղեկացրին դեսպանությունից:

Լեհաստանի քաղաքացի Դանիել Օվչարեկը Հայաստան է ժամանել Թբիլիսիից տաքսիով: Ապրիլի 30-ին՝ կեսգիշերին, բնակություն է հաստատել Արամի փողոցում գտնվող Նոր Երևան հյուրանոցում: Հյուրանոցից դուրս է եկել մայիսի 1-ին՝ կեսօրից առաջ: Դանիել Օվչարեկն իր բջջային հեռախոսը թողել է հյուրանոցի սենյակում:

Դեսպանությունից տեղեկացրին, որ մայիսի 4-ին Օվչարեկը պետք է վերադառնա Լեհաստան: Օվչարեկն այժմ Երևանում է և դեսպանության աշխատակիցները շտապում էին նրան հանձնել մոռացված հեռախոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031