Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը, որի որդին Ամբերդի 1986 թ-ին հաստատված եւ 2013 թ-ին պահպանական գոտուց հանված տարածքում շինարարություն իրականացնողն էր, ազատված է աշխատանքից:
«Դեռ պետք է հաշվարկներ իրականացվեն: Երբ հաշվարկներն ավարտվեն, այդ հարցի շուրջ համաձայնության գան, նոր միայն հետապնդումը կդադարեցվի»:
Մայիսի 4-ին և 5-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրև, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, հնարավոր է կարկուտ։
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ հղում անելով ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանին՝ նշել էր, որ այսօր, հատկապես կեսօրից հետո, և մայիսի 5-ի գիշերը սպասվող եղանակային կտրուկ իրավիճակով պայմանավորված՝ հնարավոր են անձրևաջրերի կուտակումներ Երևանում: «Վեոլիա ջուրը» տեղեկացրել էր նաև, որ աշխատելու է հատուկ ռեժիմով:
Մայիսի 1-ից գազալցակայաններում գազը սկսեց վաճառվել ոչ թե ծավալով, այլ կշռով: Եվ, ինչպես պնդում են հասարակական տարբեր շրջանակներում, այն թանկացել է առնվազն 10 տոկոսով։ Մինչ թեման ակտիվ քննարկվում է սոցցանցերում ու լրատվամիջոցներում, պատկան մարմինները թեմայի ու դրա պատճառների մասին տեղեկություններ չունեն։
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենը 2015 թվականի սեպտեմբերի 7-ին նույն դպրոցում որպես հավաքարար է հրամանագրել նախկին հաշվապահին, ով աշխատանքի չի հաճախել, իսկ դպրոցի տնօրենը, վատնել է որպես հավաքարար հրամանագրված աշխատակցի անվամբ դուրս գրված խոշոր չափերի՝ 2.360.000 ՀՀ դրամ աշխատավարձը:
Հայկական շախմատի ներկայացուցիչները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակի տնօրեն Սվետլանա Ակսելրոդին:
Ս.թ. մայիսի 4-ին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն շրջանի Ճարտար քաղաքի բնակիչներ՝ 2001թ.ծնված Հ. Պ-ն և 1996թ.ծնված Ա. Հ-ն «Քրթա չոլ» կոչվող տեղամասում ապօրինի ցանել և աճեցրել են թվով 16 հատ շրջանառությունն արգելված կանեփանման բուսի սածիլներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Դա պայմանավորված է նրանով, որ անձրևաջրերի հեռացման համակարգն ի սկզբանե նախատեսված չէ նման արտակարգ իրավիճակներում գոյացող մակերևութային մեծաքանակ ջրերի հընթացս հեռացման համար:
Արարատի մարզում արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալները վերջին տարիներին աճի էական միտում են արձանագրել: 2018-ին արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա համեմատ ընթացիկ գներով աճել է ավելի քան 12 մլրդ դրամով: Այս մասին «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովում ասաց մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Արտաշատի «Արարատ Գրուպ» ջրերի գործարանում մայիսի 4-ին մեկնարկեց «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովը:
2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ այլ պարտադիր վճար չկատարելը):
Մայիսի 3-ին, ժամը 21:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 3-ին, ժամը 21։53-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Նոր Գեղի-Նոր Արտամետ գյուղերի խաչմերուկի մոտակայքում քաղաքացին նետվել է Արզնի-Շամիրամ ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 3-ին, ժամը 14:12-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թաիրովի փողոցի թիվ 46 հասցեում գտնվող հյուրատան սենյակներից մեկում գտնվող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 4-ին, ժամը 06:40-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում՝ «Օջախ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 3-ին, ժամը 16:47-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի կենտրոնական գերեզմանատանը նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, կարծես թե հայտնվել է ծանր իրավիճակում, քանի որ իր պաշտոնավարումից հետո քաղաքապետարանում շատ լարված ու «բուռն» իրավիճակ է:
Ուկրաինացի պատգամավոր Մուստաֆա Նայեմը գալիս է Երևան ու «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահներից պարզում, որ «անցանկալի անձ» է Հայաստանի համար։
Տեղեկություններ կան, որ առաջիկայում Թուրքիայում բավականին լուրջ զարգացումներ են սպասվում՝ կապված ՀՀ քաղաքացիների զանգվածային դեպորտացիայի հետ։
Չորեքշաբթի օրը Երևանի ավագանու նիստում ուշագրավ հարց է քննարկվելու։
Կյանքի 75-րդ տարում մահացել է «Աստղային պատերազմներ» կինոսագայում Չուբակայի դերը խաղացած դերասան Փիթեր Մեյհյուն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցեց հայկական գինու լավագույն ավանդույթների զարգացմանն ու ներկակացմանը նվիրված «Երևանի գինու օրեր» ամենամյա միջոցառմանը:
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ մասնագիտական գործունեության 17 տարիների ընթացքում նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ, ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պարսից ծոցից»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ այցելել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ և շնորհավորել ապագա լրագրողներին և դասախոսական կազմին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 3-ին, ժամը 17:57-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: