Բաժիններ՝

Արսեն Բաբայանը պաշտոնական հարցում է ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավարին

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավարը կրկին անդրադարձել է մեզ, այսինքն՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար կազմին, քիչ առաջ պաշտոնական հարցում եմ ուղարկել վերջինիս: Հույս ունեմ, որ սահմանված ժամկետներում կստանամ պատշաճ պատասխան:

Պարոն Գալստյանն այս անգամ էլ հայտնել է, թե ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում թափուր աշխատատեղերի մասին մրցույթների հայտարարությունները նախկինները չէին հրապարակում:

Թեմային ավելի լայն կանդրադառնամ այն ժամանակ, երբ ստանամ հարցմանս պատասխանը»:

https://www.facebook.com/photo.php?fbid=1060430424166746&set=a.305499986326464&type=3&theater

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս