Որքան ունեցվածք ունի Արմավիրի փոխմարզպետը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է 2 621 021 ՀՀ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված՝ Կ. Գրիգորյանի՝ 2018 թվականի տարեկան հայտարարագրից։

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Կարեն Գրիգորյանի եկամուտների վերոնշյալ հանրագումարը գոյացել է երեք աշխատավարձերից, որոնք համապատասխանաբար կազմել են 20 000 ՀՀ դրամ, 310 000 ՀՀ դրամ և 2 291 021 ՀՀ դրամ։

Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 300 000 ՀՀ դրամ, իսկ 2018թ. հարկային տարվա վերջում ՝ 950 000 ՀՀ դրամ։

Կարեն Գրիգորյանն Արմավիրի մարզպետի տեղակալ է նշանակվել 2019թ. մայիսին։

Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս