Բաժիններ՝

Նախարար Արշակյանը հանդիպել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի նախագահին, Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրենին

ԱՄՆ այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում հանդիպել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի նախագահ Ռաֆֆի Համփարյանին և Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները, նորաստեղծ նախարարության խնդիրներն ու նպատակները:

Հակոբ Արշակյանը հակիրճ ներկայացրել է նաև Սիլիկոնյան հովտում տեղի ունեցած հանդիպումների ու քննարկումների մանրամասները՝ մասնավորապես, հայ մասնագետների ու հայկական ծագման ընկերությունների հետ, ընդգծել, որ վերջիններս հսկայական դեր ունեն Սիլիկոնյան հովտում Հայաստանի գիտատար, տեխնոլոգիական ներուժի ներկայացման և ամերիկյան ներդրողներին ՀՀ-ում ներդրումային հնարավորություններին ներկայացնելու առումով:

«Կողմերը քննարկել են ԱՄՆ հայ համայնքի և հայկական կազմակերպությունների միջև հետագա սերտ համագործակցության անհրաժեշտությունը` Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության հետագա զարգացման և տարածաշրջանում միանշանակ առաջատար դիրքեր ապահովելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս