
Հրդեհ՝ «Բելաջիո» ռեստորանի ամառային սրահում

«Բելաջիո» ռեստորանային եւ հյուրանոցային համալիրի ամառային սրահի տանիքում այսօր՝ հունիսի 7-ին, հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների լրատվական ծառայությունից:
Ժամը 17:47-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի՝ «Բելաջիո» ռեստորանային եւ հյուրանոցային համալիրի ամառային սրահի տանիքում հրդեհ է բռնկվել: Հրեդեհը մեկուսացվել է ժամը 17:56-ին, մարվել՝ 17:57-ին
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբ: