Բաժիններ՝

ՊԵԿ-ի կողմից «ՄԵԴԻԱ ԻԴԵԱ» ՍՊԸ-ի գույքի վրա արգելանք չի կիրառվել և չէր կարող կիրառվել. ՊԵԿ-ը՝ Analitik.am-ի հայտարարության մասին

Ի պատասխան Analitik.am-ի հայտարարությանը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հայտարարության մեջ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ «ՄԵԴԻԱ ԻԴԵԱ» ՍՊԸ-ի չկատարված հարկային պարտավորությունների գանձման ուղղությամբ վարչարարությունը սկսվել է դեռևս 25․01․2019թ-ին։

Այս մասին նշված է ՊԵԿ հայտարարության մեջ, որով անդրադառնում են Analitik.am-ի խմբագիր Անի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե ՊԵԿ-ը ճնշումներ է գործադրում իրենց կայքի վրա՝ ՊԵԿ փոխնախագահի վերաբերյալ իրենց հրապարակումներից հետո:

ՊԵԿ-ից նշում են.

«Մասնավորապես՝ 25․01․2019թ-ին հարուցված վարչական վարույթի շրջանակում ունեցած 365315 դրամ պարտավորության գումարը գանձելու վերաբերյալ ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի կողմից 19․02․2019թ-ին կայացվել է պարտավորությունները գանձելու մասին որոշում։ Որոշումը «ՄԵԴԻԱ ԻԴԵԱ» ՍՊԸ-ի կողմից չի կատարվել, ինչի արդյունքում այն 04․06․2019թ-ին ներկայացվել է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայություն կատարման համար, որի հիման վրա հարուցվել է կատարողական վարույթ, և արգելանքները կիրառվել են հարուցված կատարողական վարույթի շրջանակում ԴԱՀԿ կողմից»:

Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ ՊԵԿ-ի կողմից «ՄԵԴԻԱ ԻԴԵԱ» ՍՊԸ-ի գույքի վրա արգելանք չի կիրառվել և չէր կարող կիրառվել, քանի որ 19․02․2019թ-ին կայացված որոշմամբ գանձման ենթակա պարտավորության գումարը չի գերազանցել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված 500000 դրամը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս