Անդրանիկ Մարգարյանը ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2000-2007թթ-ին: Հայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռ 1965թ-ից: 1968թ-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973-ից` ԱՄԿ խորհրդի անդամ: 1974-ին ձերբակալվել է եւ դատապարտվել երկամյա բանտարկության` խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով: 1992թ-ին անկախ Հայաստանում դարձել է երկրի առաջին գրանցված կուսակցության անդամ, որի խորհրդի նախագահն էր 1993-ից մինչև իր մահը. 1993-1997 եւ 1998-2005թթ.` ՀՀԿ խորհրդի նախագահ: 1997-98-ին եւ 2005-ին ընտրվել է ՀՀԿ նախագահ, 1998-ից Երկրապահ կամավորական միության անդամ, այնուհետև` ԵԿՄ վարչության անդամ:
Սերժ Սարգսյանն Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 12-ին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀԿ–ական գործիչների ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն: Նրանք հարգանքի տուրք են մատուցել ազգային-պետական գործչի հիշատակին, ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին նրա շիրիմին: Այս մասին գրում է news.am-ը։