
ՀՀ ԱԺ նախագահը և Շվեդիայի թագավորը 30 րոպե տեւողությամբ առանձնազրույց են ունեցել

Պաշտոնական այցով Շվեդիայի Թագավորությունում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում հունիսի 11-ին խորհրդարանի պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի թագավոր Նորին Մեծություն Կարլ XVI Գուստավի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը հետեւել է 30 րոպե տեւողությամբ առանձնազրույց: