Բաժիններ՝

«Սպասում ենք «Պաժառ» օպերացիայի բացահայտմանը». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «ԲՀԿ» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սպասում ենք «Պաժառ» օպերացիայի բացահայտմանը

Աբովյանում, քաղաքապետի ընտրության նախօրյակին, ընտրական «Սեքընդ հենդ» տեխնոլոգիաների տրամաբանության շրջանակում, հանկարծ այրվում է մի մեքենա և մի տան դուռ:

Այդ տանը, ի դեպ, մանկահասակ երեխաներ կային:

Եւ քանի որ այս ընտրական «պրիյոմը» մեր երկրի հերոսական ընտրական ավանդույթներում վաղուց արդեն «սեքընդ հենդ» կլասի էր, բնականաբար, «պաժառի» հերոստրատները չստացան իրենց ծրագրած քաղաքական և բարոյական էֆեկտը:

Արտեմիսի տաճարի հրկիզման էֆեկտը չստացվեց ու նրանց անունը, բարեբախտաբար, չի մնա պատմության էջերում:
Բայց մեր ոստիկանությունը, որը 1 տարի, մեկուկես ամիս ու մի քանի ժամ արդեն ժողովրդինն է, ուղղակի պարտավոր է գտնել «պաժառի» իդեոլոգիական հորը:

Բոլոր հղումները, որ սա Քենեդու ապանության գործից ու 1990 թվականին Գարդներ թանգարանից Ռեմբրանդտի կտավի գողությունից բարդ գործ է, ու ոչ մի կերպ «նյուհերոստրատի» վրա դուրս չեն գալիս, չեն անցնելու:

Մենք համբերատար սպասելու ենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս