Բաժիններ՝

Բաղրամյանի ոստիկանները բերման ենթարկվածի խուզարկությամբ կանեփանման զանգված են հայտնաբերել

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները բերման են ենթարկում Երևանում ապրող 42-ամյա մի տղամարդու։ Բաժնի քրեական հետախույզները հունիսի 27-ին օպերատիվ տվյալներ էին ստացել, որ նա զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ։ Նրա անձնական խուզարկությամբ՝ ոստիկանները հայտնաբերեցին պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված կանեփանման զանգված։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ հայտնաբերվածն իրենն է և իր օգտագործման համար։ Զանգվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Բաղրամյանի ոստիկանները հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում կանեփանման զանգվածի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։ Նախապատրաստվում են նյութեր։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031