Բաժիններ՝

Քրիստիան Տեր-Ստեփանյանը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի Երևանի գագաթնաժողովի որոշումների իրականացման ընթացքը

Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի հուլիսի 2-ի նիստում, որը նախագահել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվիաբոն (Louise Mushikiwabo), ՖՄԿ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ներկայացրել է Երևանի գագաթաժողովի հանձնառությունների իրականացման ընթացքը՝ կոչ անելով կազմակերպության անդամ պետություններին ներկայացնել Երևանի գագաթաժողովի շրջանակներում ընդունված որոշումների իրականացման համար ձեռնարկված միջոցառումները։ Նա նաև ներկայացրել է գագաթաժողովում Հայաստանի նախագահության ընթացքում ՖՄԿ-ի հետ իրականացվելիք նախաձեռնությունները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀՀ ներկայացուցչի ելույթից հետո ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն շնորհակալություն է հայտնել Հայաստանին և անձամբ ՀՀ ներկայացուցչին՝ գագաթաժողովում լավ նախագահության և նրա կողմից Փարիզում իրականացվող գործունեության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031