
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պատրաստ է 50 հոգով աշխատանքին

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևորում է սփյուռքի հետ հարաբերությունների ամրապնդումն ու բարելավումը: Սինանյանն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում:
Անդրադառնալով գրասենյակի աշխատանքի վերաբերյալ իր տեսալակնին՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նշեց, որ նա պատրաստ է 50 հոգով աշխատել:
«Գրասենյակը դեռևս ամբողջովին չի ձևավորվել, սակայն կարծում եմ, որ 50 հոգով շատ լավ կարող ենք աշխատել: Մենք բյուջե չունենք, վարչապետի գրասենյակի բյուջեի մի մասն ենք օգտագործում»,- նշեց Սինանյանը:
Անդրադառնալով Սփյուռքի հետ հարաբերությունների ամրապնդման գործընթացին՝ նա հայտնեց, որ այս պահին իր ղեկավարած գրասենյակը վերականգնում է վստահությունը Հայաստանի նկատմամբ:
Զարեհ Սինանյանը պնդեց, որ գալով Հայաստան՝ ցանկանում է Հայրենիքի զարգացման գործում իր լուման ունենալ, և վստահություն հայտնեց, որ իր աշխատանքը ցանկալի արդյունքներ կտա: