Բաժիններ՝

Ավազակային հարձակում Երևանում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հուլիսի երկուսին Երևանի Ազատամարտիկների և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկից ոստիկանություն բերման ենթարկեցին ավազակային հարձակման կասկածանքով և զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով հետախուզվող 20-ամյա մի քաղաքացու:
Բերման ենթարկվածը խոստովանեց, որ հուլիսի երկուսին Շենգավիթի բենզալցակայաններից մեկում զենքի սպառնալիքով հափշտակել է 62․000 դրամ ու բջջային հեռախոս:

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց բջջային հեռախոսն ու հափշտակած գումարի մի մասը:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Պարզվել է նաև, որ հունիսին հետախուզվողը Կապանի շենքերից մեկի կտուրից պարանով իջել է բնակարաններից մեկն ու գողացել հեռուստացույց, ձեռքի ժամացույցներ, հուշամեդալ և այլ իրեր:

Ըստ բերման ենթարկվածի՝ գողության պահին հեռուստացույցը վնասվել է, ինչի պատճառով այն գցել է քաղաքի մոտակա ձորը, իսկ ժամացույցները վաճառել է Երևանի տոնավաճառներից մեկում:

Նա կալանավորված է:

Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031