Բաժիններ՝

«Կենդանաբանական այգու սրճարանների վարձակալության աճուրդը չի կայացել, դրանք չեն գործում, ավարտին հասցրեք այս գործընթացը». Խաժակյանը՝ Մարությանին

Երևանի քաղաքապետարանի դանդաղկոտությունը որոշ ոլորտներում վերածվել է անգործության: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նրա ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Երևանի քաղաքապետարանի դանդաղկոտությունը որոշ ոլորտներում վերածվել է անգործության: Ամիսներ շարունակ տնտեսվարողները սպասում են Կենդանաբանական այգում սրճարանների համար նախատեսված տարածքների վարձակալության աճուրդին:

Իրավիճակի աբսուրդային կողմն այն է, որ ամիսներ շարունակ այս հարցը քննարկվել է, որոշվել են սկզբունքներ, սակայն այգու աշխատանքային սեզոնի մեկնարկից առ այսօր վարձակալության աճուրդը չի կայացել, և բնականաբար տարածքի սրճարանները չեն գործում:

Ստացվում է, որ քաղաքային իշխանությունը ներդրումներից միայն խոսում է և երբ բանն հասնում է գործին, իրենք իրենց պարտավորությունները չեն կատարում:

Պարոն քաղաքապետ, ներդրումներ այսպես չեն գա, իսկ եկած զբոսաշրջիկները անվերադարձ կգնան: Ավարտին հասցրե՛ք սկսված գործընթացը, սեզոնը կիսվում է, իսկ աճուրդին սպասում են բազմաթիվ տնտեսվարողներ:

Բյուջեի եկամուտների կրած վնասից էլ չեմ խոսում, պատրաստի տարածքները մնացել են կողպված վիճակում:

Հ.Գ. Այս հարցով երկու ամսից ավել զբաղվել եմ աշխատանքային կարգով` փորձելով հասցեագրել ինձ դիմած տնտեսվարողների դիտարկումները և ապարդյուն… անգործությունը խրոնիկ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս