Քննչական կոմիտեն (ՔԿ) ստուգում է սկսել Շերեմետեւո օդանավակայանում Nordwind («Հյուսիսային քամի») ավիաընկերության Մոսկվա – Երեւան չվերթի ինքնաթիռում տեղի ունեցած ծխոտումից հետո:
Սոցիալական ցանցերում, մամուլում կամ մեր առօրյայում հաճախ ենք խոսում այս կամ այն առաջնորդի պատմական դերի մասին, առանձնացնում հերոսների ու հակադրում հակահերոսներին:
«Շերեմետևո» օդանավակայանում «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտնում ենք, որ օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում։
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի հանգամանքները, անմիջական մասնակիցություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հուլիսի 18-ին, ժամը 23:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում բռնել են շնագայլ (պարկի մեջ է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա այց է կատարվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովը լավ հնարավորություն է ընձեռում միասնաբար վերհանելու կրոնի կամ հավատքի ազատության պաշտպանության և խթանման ուղղությամբ արդյունավետ ուղիները:
Հուլիսի 18-ին, ժամը 16:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի թիվ 106 շենքի 3-րդ մուտքի 4-րդ հարկի խորդանոցից ջրալցվում է մուտքը և բնակարաններից մեկը (1-ին հարկ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճշգրտված տվյալների համաձայն տուժել է 8 մարդ։ Բոինգ 737-ը թռիչքն ընդհատել է օդաչուական խցիկում ծխի ազդանշանը միանալուց հետո։
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-նշում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին 6 ամիսներին աճել է 12.8 տոկոսով:
Ոստիկանները բացահայտել են Արմավիրում կատարված սպանությունը:
Հուլիսի 18-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, կարգապահական հանձնաժողովի նախագահ Արման Սարգսյանը:
Հուլիսի 18-ին, ժամը 13:42-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արա լեռան ամառանոցների մոտակայքում քաղաքացիները մոտոցիկլետներով իջել են ձորը և չեն կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի սկզբից տարածված հիվանդության արդյունքում արդեն 10 խոշոր եղջերավոր անասունի անկում է գրանցվել:
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության՝ (JIKA) Վրաստանում մշտական ներկայացուցիչ Յուկիհիկո Եջիրի հետ հանդիպմանը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը քննարկել է Կանաչ կլիմայի հիմնադրամի և Մինամատայի կոնվենցիայի շրջանակներում համագործակցության ընդլայնման հարցերը։
Հուլիսի 18-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ից ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում 51-ամյա Վարդան Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 AՍ 299 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել Երևանյան խճուղու բնակիչ՝ 13-ամյա Արփինե Գևորգյանին։
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից հուլիսի 18-ին կազմակերպվել է Սիրիայի Արաբական Հանրապետության Մեծ Մուֆթի Ահմադ Բադր ալ Դին Հասունի (Ahmad Badr Al Din Hasoun) գլխավորած պատվիրակության այցելությունը Հալեպում տեղակայված հայկական հումանիտար առաքելության խմբի կենտրոն:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 18-ին այցելել է «Իմ ուղի» ուսումնավերականգնողական կենտրոն, ուր ներկայումս հաճախում է աուտիզմ ունեցող 180 երեխա և երիտասարդ:
Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը բացառում է ոստիկանության գործողությունները բռնությամբ զուգորդելու հնարավորությունը: Այդ մասին Օսիպյանը նշեց Տավուշի մարզպետարանում խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 18-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:
Կառավարությունը որոշում ընդունեց «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին գույք ամրացնելու մասին:
2019 թվականի առաջին 6 ամսվա կտրվածքով հայաստանում զբոսաշրջության ոլորտն աճել է 12,8 տոկոսով:
ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը, անկախ փորձագետների ներգրավմամբ, զինված ուժերում կանանց իրավունքների և հավասար հնարավորությունների թեմայով վերապատրաստում է իրականացրել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողների համար:
«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի, Մաշտոցի բաժնի և ԱՎՎ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 17-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքաց 32-ամյա Նարեկ Տ.-ն, որը հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Կիրովի մարզի ՆԳՎ Կիրով քաղաքի իրավապահների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 115 հոդվածի մեղադրանքով (թեթև մարմնական վնասվածք):
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ավելի քան 10 քրեական գործ է հարուցվել ապօրինի անտառահատումների հետ կապված:
Տավուշի մարզպետարանում հրավիրված փակ խորհրդակցությունից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը որոշ մանրամասներ հայտնեց լրագրողներին:
Կառավարությունը Հայաստանի բոլոր շրջաններում միասնական նվազագույն պահանջներին համապատասխանող ճանապարհային կայաններ ունենալու նպատակով կմշակի տիպային նախագիծ:
Բեռնատար և մարդատար մեքենաների կիլոմետրերի հասնող հերթը 2 օր շարունակ խցանումներ էր առաջացրել։