ԱԱԾ-ում ապօրինի անտառահատումների հետ կապված ավելի քան 10 քրեական գործ է հարուցվել
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ավելի քան 10 քրեական գործ է հարուցվել ապօրինի անտառահատումների հետ կապված: Հուլիսի 18-ին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Վերջին շրջանում Ազգային անվտանգության ծառայությունը ոչ միայն Տավուշի մարզում, այլ բոլոր խիտ անտառապատ մարզերի տարածքներում իրականացրել է համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, բացահայտվել են բազմաթիվ դեպքեր: Քրեական գործերում ներգրավված են մի շարք պաշտոնատար անձինք` թե՛ անտառտնտեսության, թե՛ իրավապահ համակարգի պաշտոնատար անձինք: Բոլոր գործերով Քննչական կոմիտեում իրականացվում է քննություն»,- ասաց Վանեցյանը: