Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում տարհանման ժամանակ տուժել են Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները
Ճշգրտված տվյալների համաձայն տուժել է 8 մարդ։ Բոինգ 737-ը թռիչքն ընդհատել է օդաչուական խցիկում ծխի ազդանշանը միանալուց հետո։ Մարդկանց տարհանել են փչովի տրապներով։ Այս մասին տեղեկացնում է ռուսական РБК գործակալությունը` հղում կատարելով «РИА новости»-ին ու ТАСС-ին։ Փրկարար ծառայության տվյալներով` ծխի ազդանշանը միացել է ինքնաթիռը դեպի թռիչքուղի հասնելու սահմանին։
Արդյունքում օդանավը դադարեցրել է շարժումը, իսկ ուղևորներին սկսել են տարհանել փչովի տրապներով։ Տուժել է 8 մարդ, երկուսն էլ հոսպիտալացվել են։ Ինչպես հայտնել է օդանավակայանի հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Աննա Զախարենկովան, 5 ուղևորների վնասվածքները միջին ծանրության են։ Նա նաև տեղեկացրել է, օր օդանավում կրակ չի բռնկվել։ Ինքնաթիռի մեջ եղել են 187 ուղևորներ։ Ուղևորափոխադրողի խոսքով` թռիչքը դադարեցնելու և ուղևորների տարհանման պատճառը սրահում տարօրինակ հոտի առկայությունն է եղել։
Արդյունքում ավիաընկերությունը այդ չվերթի համար նախապատրաստել է պահուստային օդանավը։ Թռիչքը մեկնարկել է Ռուսաստանի ժամանակով 05:19-ին։ Ռոսավիացիան հատուկ հանձնաժողով է ձևավորել, որը պետք է բացահայտի Մոսկվա-Երևան չվերթի հետ կապված միջադեպը։ Գերատեսչությունում օդանավի անձնակազմի գործողությունները ստեղծված իրավիճակում անվանել են հիմնավորված։