Բաժիններ՝

Արա լեռան մոտակայքում քաղաքացիները մոտոցիկլետներով իջել են ձորը և չեն կարողացել դուրս գալ. ԱԻՆ

Հուլիսի 18-ին, ժամը 13:42-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արա լեռան ամառանոցների մոտակայքում քաղաքացիները մոտոցիկլետներով իջել են ձորը և չեն կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն և մոտ 70 մ խորությունից դուրս բերել երկու մոտոցիկլետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031