Երևանի կենտրոնական փողոցներից մեկում բեռնատար է կողաշրջվել:
«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հուլիսի 16-ին, ժամը 04.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ԱՀ քաղաքացի 21-ամյա Տիգրան Ա.-ն:
Ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արմավիրի մարզի Այգևան գյուղի բնակիչ, 57-ամյա Վահան Սերոբյանը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը գործարկել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ «ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայություն» անվամբ:
«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում իրականացվում է Հ81, Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75 ճանապարհահատվածի վերականգնումը։ 10.9 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածը գտնվում է Արագածոտնի մարզի Թալինի (7.1 կմ) և Շիրակի մարզի Անիի (3.8 կմ) տարածաշրջաններում՝ Ցամաքասար, Սուսեր, Նոր Արթիկ, Բագրևան համայնքները կապելով Հ75 հանրապետական ավտոճանապարհի և Թալին քաղաքի հետ:
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ` մաղթելով երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունն իրականացնելիս:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում վերջերս ուշագրավ դեպք է գրանցվել:
Մասիվում սպանված օրենքով գող Անդիկի սպանությունը տակնուվրա է արել հանցավոր աշխարհը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ:
Հուլիսի 16-ին, ժամը 20:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է ցորենի հնձած արտ:
Ոստիկանության Աշոցքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում են Շրակի մարզի Մուսայելյան գյուղի բնակիչներ 39-ամյա Մարո և 17-ամյա Սյուզաննա Դիասամիձեները։
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է։
Լուսանկարահանող արագաչափ սարքը գործարկվելու է 2019 թվականի հուլիսի 22-ից: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 17-ին՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի կենտրոնական հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
168.am-ի հետ զրույցում արաբագետ Արմեն Պետրոսյանն անդրադառնալով արքայադստեր փախուստից հետո տեղի ունեցող իրադարձություններին և հնարավոր հետևանքներին՝ նախ նկատեց՝ կանխատեսելի էր, որ Գերմանիան և Մեծ Բրիտանիան հրաժարվելու էին Դուբային հանձնել արքայադուստր Հայյային, քանի որ վերջինիս փախուստի հիմնավորումը կապված էր նրա անձի ու ընտանիքի անվտանգության հետ։
Հաղորդում տված Վահե Պարազյանը չեչենների հետ միասին հայի է առեւանգել 2016 թվականի աշնանը փաստաբան Օլեգ Կորեննոյին դիմել էր գործարար Մարգարյանը` շորթման նպատակով իրեն առևանգելու փաստով քրեական գործ հարուցելու խնդրանքով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 16-ին, ժամը 13:59-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ծավ համայնքի անտառամերձ տարածքում:
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանն ասաց, որ այժմ կենտրոնի լուծարմանն իշխանություններն ուզում են հասնել հոգաբարձուների խորհրդի միջոցով հարցման կարգով։
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում հուլիսի 9-10-ը տեղի է ունեցել ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանը։
Կառավարությունը կքննարկի 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հուլիսի 16-ին այցելել է ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ, որտեղ կատարվում են շուրջ 15 տեսակի և 46 ենթատեսակի փորձաքննություններ:
ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունը, ըստ որի՝ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից պարունակում են կոռուպցիոն ռիսկեր՝ այսպիսով կասկածի տակ դնելով 2011 թվականին Ռուստամ Բադասյանի առողջական վիճակի վերաբերյալ Արաբկիրի զինկոմիսարիատի կողմից տրամադրված տեղեկանքը:
Այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում Հայաստան է ժամանել 14.4 տոկոսով ավելի օտարերկրացի, քան 2018 թվականի առաջին 6 ամսում:
Պետությունը նախատեսում է 2020 թվականից սկսած ֆինանսավորել բռնության ենթարկված կանանց աջակցության համար նախատեսված 2 ապաստարան:
«Թվերով և ամենայն մանրամասնությամբ ներկայացրել եմ «Իմ քայլը» հիմնադրամի մեկամյա գործունեությունը, կատարված ծրագրերը, ձեռքբերումները։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քաղաքացուց առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, մասնակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի կարծիքով՝ ամեն դեպքում Սևանում չպետք է լողալ։
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Հայաստանում սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու ապօրինի փորձը:
Քաղցրաշեն համայնքի բնակիչները կառավարության դիմաց նստացույց էին սկսել. բողոքում են իրենց համայնքում ոռոգման ջրի խնդրից։