Բաժիններ՝

Վալերիյ Օսիպյանը բացառում է ոստիկանության գործողությունները բռնությամբ զուգորդելը

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը բացառում է ոստիկանության գործողությունները բռնությամբ զուգորդելու հնարավորությունը: Այդ մասին Օսիպյանը նշեց Տավուշի մարզպետարանում խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում։

«Եթե դիմացինը փորձում է անկանոն շարժումներ անել և խոչընդոտել ոստիկանության օրինական գործողություններին, չեմ բացառում, որ կարող է այդ անկանոն շարժումների ընթացքում ինչ-որ կապտուկներ առաջանան: Բայց որ ոստիկանության գործողությունները զուգորդվում են բռնությամբ, ես բացառում եմ։ Հերքում եմ, որ ոստիկանները կարող են հրահրել բախումներ, բնականաբար, բնակիչները դա պետք է ասեին՝ ոչ ավել, ոչ պակաս։ Բնակիչները պայման էին դնում ոստիկանության առջև»,- ասաց ոստիկանապետը։

Հարցին՝ որքան ժամանակ են Իջևանում մնալու ոստիկանական զորքերը, Օսիպյանն ասաց. «Որքան անհրաժեշտ համարենք, դա մարտավարություն է»։

Ոստիկանապետն անդրադառնալով բախումների հետևանքով վնասվածք ստացած ոստիկաններին՝ ասաց, որ վնասվածքները տարբեր աստիճանների են: Վնասվածքներ ստացած 12 ոստիկաններից մինչ այս պահը բուժհաստատությունում բուժում են ստանում 6-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031