Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հուլիսի 19-ին հանդիպել է Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների հետ:
«Ամեն ինչ դեռ առջևում է, իսկ «հպարտ քաղաքացին», «այսուհետ ամեն ինչ որոշող ժողովուրդն» ու «3 միլիոն վարչապետները» դեռ շատ առիթներ կունենան համոզվելու, որ իրենց ուղղակի խաբել են…»:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ՔԿ նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Սամվել Ավետիսյանը հուլիսի 19-ին ընդունել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի մի խումբ բնակիչների, ինչպես նաև՝ բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:
«Քաղաքապետարանի աշխատակիցները եկել, հանգիստ ասել են, մենք էլ ապրանքը վերցրել-գնացել ենք ուրիշ կողմ ու ժամերով այն չենք կարողացել վաճառել: Թող թողեն ապրենք էլի, ի՞նչ են ուզում»:
Սյունիքի մարզի «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածքում ապօրինի գործող շինություն է ապամոնտաժվում:
Հուլիսի 19-ին, ժամը 19:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում՝ Հաղթանակի զբոսայգու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանն ասաց, որ այդ կենտրոնը պետք է համալսարանին՝ ուսանողության շահերը պաշտպանելու, և ուսանողական հարցերի շոշափման իմաստով ինքը կարևորում է կենտրոնի լինելիությունը։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը կանգած է փակման վտանգի առաջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանը։
«Մասիվցի Անդիկ» անունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալված անձ չկա:
ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի և ՀՀ պաշտպանության նախարարության 2019թ. համագործակցության ծրագրի համաձայն՝ հուլիսի 16-ից 19-ը Հայաստանում էր ՆԱՏՕ-ի հեռավար տարաբաշխված ուսուցման ոլորտի փորձագետների խումբը` ծրագրերի համակարգող, պրոֆեսոր Պյոտր Գավլիչեկի գլխավորությամբ:
NEWS.am կայքը հանդես է եկել հրապարակմամբ, որում, մասնավորապես, հայտնում է, թե իբր «Քեթրին գրուպ» ընկերությունը միլիոնավոր դոլարների պարտք է կուտակել և սնանկ ճանաչվել։
Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանից Երևան մեկնող ինքնաթիռում ծուխը, ըստ երևույթին, հայտնվել է այն պատճառով, որ հիդրավլիկ հեղուկի գոլորշին և յուղը հայտնվել են օդորակման համակարգում:
Հուլիսի 19-ին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Աթենքում՝ խուճապ հարուցելով բնակչության շրջանում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիական «Արտերայ» ընկերության պատվիրակությանը՝ նախագահ Ժերոմ Գարսիայի գլխավորությամբ:
Հուլիսի 19-ին, ժամը 06.45-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ պայթյունի ձայն է լսել և տեսել, որ Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի 28 տան գոմի մոտ հարևանը մահացել է:
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ Իջևանում տեղի ունեցած դեպքերի պատճառն այն է, որ Կառավարությունը թե՛ նախկինում, թե՛ այսօր չի մշակել բնապահպանական հստակ ռազմավարություն, որի բաղադրիչների մեջ է մտնում նաև անտառապահպանությունը։
«Ուզում եմ, որ մենք հասկանանք, որ զինվորական ծառայությունը նաև դրանով է պատվաբեր, նաև ծառայության այս հանգամանքն է, որ զինվորական ծառայության ընթացքում ձեր ձեռք բերած հմտությունները ձեզ պետք է կարողանան օգնել ողջ կյանքի ընթացքում»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային՝ մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի առիթով:
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս, որտեղ զինվորների հետ ճաշի ընթացքում անձամբ ստուգել է սննդի որակը:
Սիսիանում պայթյուն է տեղի ունեցել։
Այն, որ որևէ մեկը չպիտի ունենա ինդուլգենցիա ապօրինի ծառահատման, դա փաստ է, և այստեղ պաշտպանում եմ վարչապետի տեսակետը, բայց էստեղ նաև կա հարցի մյուս կողմը՝ այդ մարդկանց ալտերնատիվ ի՞նչ պիտի առաջարկվի, եթե իրենք 30 և ավելի տարի շարունակ դրանով են զբաղված եղել, որովհետև 30 և ավելի տարի շարունակ չի եղել աշխատանք, չի եղել այնպիսի կազմակերպված պետություն, որն այդ մարդկանց աշխատանք կառաջարկեր։
«Հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ բանակը». Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է:
Հուլիսի 19-ին, ժամը 11:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ծուխ է նկատում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի 3/2 շենքի բնակարաններից մեկից:
Հարգելի և շատ սիրելի Serj Tankian, Նախկին հանցավոր ռեժիմի տարիներին Դուք պայքարում էիք Հայաստանի անտառների համար: Հիմա իրավիճակը հետևյալն է. Նոր Հայաստանում անտառները վտանգի տակ են:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն հուլիսի 18-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
Հուլիսի 19-ին, ժամը 03.30-ի սահմաններում, ԱԻՆ «911» ծառայություն է զանգահարել Նոր Արեշի 16-րդ փողոցի մի բնակիչ և հայտնել, թե տղան հոգեկան հիվանդ է, դանակը վերցրել և մտել է սենյակ, վախենում է, որ իրեն կվնասի:
Տեղումների բացակայության և սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Մի քանի վայրկյան տևող տեսանյութում երևում, է, որ ինքնաթիռի շուրջն են հավաքվել փրկարարական մեքենաները։