ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է վատնման եղանակով հափշտակություն, պաշտոնեական կեղծիք կատարելու, յուրացում կատարելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունել է Գվատեմալայի խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենսանային և պատգամավոր Խուան Ռամոն Լաու Կուանին:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը վստահ է, որ դա կբարձրացնի բույսերի առողջության կարևորության մասին իրազեկվածության և ազդեցության մակարդակը գլոբալ նշանակության խնդիրների լուծման հարցում:
Ավտոներկրողներն այսօր կրկին Կառավարության շենքի առջև էին: Այս անգամ, սակայն, ոչ միայն բողոքում, այլև շնորհակալություն էին հայտնում: Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց բարձրացրած խնդիրների մի մասին լուծում է տրվել, օրինակ՝ աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան Կառավարության երեկվա որոշմամբ թույլատրվել է, միայն թե դրանք աջ ղեկով շահագործել թույլ չի տրվի, կա՛մ ղեկը կփոխվի մեր երկրում, կա՛մ այն կվաճառվի ու կարտահանվի:
Ազգային ժողովը դեկտեմբերի 5-ին առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած օրինագիծը, որը կարգավորում է շրջիկ առևտուրը:
ՀՀ տարածքում, դեկտեմբերի 6-ի ժամը 18:30-ի դրությամբ, կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Գլխավոր դատախազությունը ստացել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի բողոքը՝ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու Հատուկ քննչական ծառայության որոշման դեմ:
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը եւ փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն աշխատանքային այցով դեկտեմբերի 4-5-ը գտնվում էին Շվեդիայի Թագավորությունում:
Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մերժել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումը վերացնելու հարցով պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումը վերացնելու հարցով:
Երբ մենք կասեցնում ենք, տալիս ենք նաև հետկանչի կարգադրագիր. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ անդրադառնալով «Food.am» ապրանքանիշի պահածոյացված խաղողի տերևի հետ կապված խնդրին, որը ոչ միայն փչացած է եղել, այլև ունեցել է կրկնապիտակ:
Հաշվի առնելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերով նախաքննության ընթացիկ արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման կարևորությունը՝ տեղեկացնում ենք հետևյալի մասին:
ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում «Սպայկայի» նկատմամբ կատարվել էին անօրինական գործողություններ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարած անձի ինքնությունը։
Մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի բերման ժամանակ ստորաբաժանումների անձնակազմի գործողությունները, տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները ստուգելու նպատակով դեկտեմբերի 5-ին 4-րդ զորամիավորման ենթակա N զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայրս ասում էր պիտի ճանաչես աշխարհը, սովորես, թե ինչ են բացահայտել քեզանից առաջ աշխարհը ուսումնասիրողները ու մի բան էլ դու ավելացնես դրա վրա, հասկանաս քո ապրած ժամանակները ու մի բան էլ դու բերես քո ժամանակներ, բայց ամենակարևորը պիտի ինքդ քեզ հետ միշտ հաշտ ապրես։
«Կներե՛ք, որ էսօր ջինսով եմ». Գևորգ Պետրոսյանը՝ ԱԺ նախագահին և պատգամավորներին
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքերը նվազեցնելու նպատակով ԲՀԿ-ն առաջարկում է խստացնել պատժաչափը
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ դեկտեմբերի 5-ին անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է զինված ուժերի կարիքների համար գնումների կազմակերպման գործընթացը:
Անձնակազմի մարտական և ֆիզիկական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով 1-ին զորամիավորման ենթակա զորամասերից մեկի զինծառայողներն ացկացրել են երթարշավ:
Երևանի ավագանու դեկտեմբերի 6-ի արտահերթ նիստին, որի ժամանակ քննարկվում էր 2018 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին» N 47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը, մասնավորապես առաջարկվում էր եկամուտների գումարը ավելացնել 271,797.1 հազար դրամով, ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն իր ելույթը սկսելուց առաջ փողկապ դրեց քաղաքապետի սեղանին՝ նշելով, որ այն նվիրում է Հայկ Մարությանին:
Ադրբեջանական կողմի կրակոցից Արցախում նոյեմբերի 29-ին վիրավորված սպայի՝ Ռաֆայել Ազիզյանի առողջական վիճակում դրական փոփոխություն կա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ներկայացրեց մանրամասներ:
Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող, «Ժպիտների քաղաք»/«City of smile» բարեգործական հիմնադրամի շահառու 8-ամյա Էլեն Մկրտչյանը վաղն արդեն կարթնանա տանը, կգրկի իր սիրելի փափուկ խաղալիքն ու ընկերուհուն կհրավիրի իրենց տուն՝ ինչպես ինքն է ասում՝ զբաղվելու:
Դեկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում վիրավորված զինվորի առողջական վիճակում դրական դինամիկա կա, սակայն նա դեռ մնում է ծայրահեղ ծանր վիճակում:
Ամիսներ առաջ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը զգուշացրել էր, որ 2019թ. օգոստոսի 1-ից՝ հանրային սննդի կետերի, իսկ 2020թ. հունվարի 15-ից՝ արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը լինելու է պարտադիր:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-9-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 4-5 աստիճանով:
Ավտոներկրողների հերթական ակցիան՝ Կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
«Կառավարության կողմից տրվող այս գումարը նման է այն ընտանիքներին, ովքեր ընթացիկ կենցաղային խնդիրներ են ունենում, բայց վարկ, ապառիկ են վերցնում, որ Նոր տարվա բուդը ապահովեն: Այսինքն՝ այն կարևոր պահին, երբ պետք է միջոց ներգրավենք, քաղաքային կոմունալ գույք գնենք, գնում ենք, մասնավորներից ենք դա պահանջում, բայց այս դեպքում կարող ենք Նոր տարին սեփական միջոցներով անել»:
Վերջին ժամանակաշրջանում որոշ լրատվական միջոցներ, խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հռչակված անմեղության կանխավարկածը, իրենց հրապարակումներում կամ քննարկումներում իրենց թույլ են տալիս մեղադրել օտարերկրյա քաղաքացիներին այն հանցավոր արանքների մեջ, որոնց քննարկումը դեռևս գտնվում է իրավապահ մարմինների քրեական վարույթում:
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղություններով չվերթով մեկնող անձանց: