Չարորակ ուռուցք ունեցող հիվանդներին անհրաժեշտ հերցեպտին 600-ը նախատեսվում է անվճար տրամադրել 2020 թվականի ընթացքում։ Մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնում է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Այս դեղորայքը, որն արժե ավելի քան 600 հազար դրամ, անհրաժեշտ է լինում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց 20-25 տոկոսին: Մեր ընթերցողները հետաքրքվում են նաև, թե ո՞ր բժշկական կենտրոններում են տվյալ վիրահատությունը կատարում անվճար:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողները Գևորգ Գյուլումյանի գլխավորությամբ դեկտեմբերի 2-ին հանդիպելու են ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ։
Նման պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանած են պատժատեսակներ ցանկացած բռնարարքի համար, և կապ չունի, թե բռնության զոհը երեխա է, կին, տղամարդ, թե ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ: Այս պարագայում գործում է Սահմանադրությամբ նախատեսված խտրականության արգելքի սկզբունքը, համաձայն որի՝ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:
ՀՀ կառավարությունը 1 մլրդ 351 մլն դրամով ավելացնելու է գիտությանը տրամադրվող գումարները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հ/կ-ի ներկայացուցիչները Կառավարության կողմից դեռևս որևէ արձագանք չեն ստացել, ուստի չեն հրապարակելու իրենց մոտ եղած թղթապանակի պարունակությունը, մինչև անձամբ վարչապետը ցանկություն չհայտնի ստանալու այդ թղթապանակը և մամուլի ներկայացուցիչների ներկայությամբ պատասխանելու բոլոր հարցերին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց հ/կ-ի ղեկավար, Ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը։ Հիշեցնենք, որ մոտավորապես երկու շաբաթ […]
ՀՀ գլխավոր դատախազությունը Երևանի քաղաքապետարանին տարբեր ընկերությունների ու տնտեսվարողների կողմից «ԿամԱԶ» մակնիշի աղբահավաք մեքենաների նվիրատվության վերաբերյալ հրապարակումների ուսումնասիրություն է սկսել:
Նոյեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում, դեկտեմբերի 1-2-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ուկրաինա աշխատանքային այցի առաջին օրվա ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «SIMUL FORTES» գործարարների ակումբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը և Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 14:12-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Այսօր՝ նոյեմբերի 30-ին ԱՀ ոստիկանությունում տեղի է ունեցել ԱՀ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվան նվիրված տոնական միջոցառում, որին ներկա էին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հյուրեր:
Ձեզ վստահված` ժողովրդի անվտանգության ու բարօրության, օրենքի և օրինականության, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության, երկրում հասարակական կարգի պահպանման և օրինապահության ամրապնդման կարևորագույն գործառույթն իրականացնում եք արժանապատվորեն և լիարժեք։
«Ժառանգություն» կուսակցությունը նշում է իր հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակը՝ հիշելով իր պայքարի, երևակայության և հանդգնության էջերը, նրա ներդրումները մեր հանրապետության ստեղծման գործում:
Նոյեմբերի 29-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 16-ին բաժին է ներկայացել 49-ամյա մի կին։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ ժամը 08.50-ին Պետրոսյան փողոցում գտնվեղ սուպերմարկետից գողացել է բջջային հեռախոս։
Հայաստանում օնկոլոգիական եւ սիրտ-անոթային հիվանդություններն այսօր շատ տարածված են էկոլոգիական վատ վիճակի պատճառով, իսկ երկրի իշխանությունները ոչինչ չեն անում, որպեսզի գոնե ինչ-որ կերպ փոխեն իրավիճակը. երկրում շարունակում են ներկրել օգտագործված մեքենաներ եվրոպական աղբատեղիներից, աղբավերամշակման գործարան դեռեւս չկա, իսկ լեռնահանքերը եւ պղնձաձուլական կոմբինատները աղտոտում են օդն ու հողը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է հայտնի բլոգեր եւ ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը։
Մեկնարկել են Գյումրու գլխավոր եղևնու տեղադրման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանից, 27 մետր բարձրություն ունեցող տոնածառի համար սոճու ճյուղերը բերվել են Լոռու մարզից:
ՀՀ ոստիկանության և ԱԱԾ փոխգործակցության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի տղամարդու ապօրինի հրազենը օրինականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստելու և դրանց հիման վրա սահմանված կարգով հրազենը գրանցելու դիմաց ոստիկանության Արմավիրի բաժնի թույլտվության համակարգի տեսուչը քաղաքացուց որպես կաշառք պահանջել է 55․000 դրամ։
Նոյեմբերի 29-ին, ժամը 10.40-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Գանձաքար գյուղից մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել 28-ամյա Սաշա Մարտիրոսյանի դին։
Ամերիկահայ պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն ընդունել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի՝ Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում հնչեցված մարտահրավերը:
Նոյեմբերի 30-ին, ժամը 07:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի թիվ 38 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Նոյեմբերի 29-ին, ժամը 17:18-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների հատվածում՝ տներից մեկի տանիքում, անգիտակից վիճակում գտնվող քաղաքացի կա. ենթադրվում է, որ հոսանքահարվել է:
Նոյեմբերի 26-ի առավոտյան Հրազդանի Կենտրոն թաղամասի 43-րդ շենքի իր բնակարանից շտապօգնության մեքենայով «Հրազդան» բժշկական կենտրոն տեղափոխվեց 66-ամյա մի տղամարդ։ Կրծքավանդակին կտրած-ծակած վնասվածքներ կային, որոնք կյանքի հետ անհամատեղելի էին․ դանակահարված տղամարդը մահացավ։
Նոյեմբերի 30-ին, ժամը 08:23-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Ծովագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել լճում, կան տուժածներ:
Սիրելի հայրենակիցներ, եթե չեմ սխալվում, ՀՀ հպարտ քաղաքացիները մերժում էին կոռուպցիան։
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 29-ին ընդունել է չինական «CITIC Construction» ընկերության փոխնախագահ Յան Ցզյանցյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը:
Օրերս խոսել էի այն մասին, որ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Գալաքսի» ընկերությունների խումբը ստացել է ՇԻՆ․թույլտվություն որոշակի ծառայության դիմաց։
Նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ «Եվրոպայի իրավաբան ուսանողների հայկական ասոցիացիա»-ի (ELSA Armenia) կողմից կազմակերպած մարդու իրավունքների վերաբերյալ միջբուհական առաջին դատախաղ մրցույթի եզրափակիչ խաղ-հանդիպումը, որը այս տարի նվիրված էր արտահայտվելու ազատության հիմնահարցերին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:23-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Նոյեմբերի 30-ին, ժամը 05:37-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասում՝ նախկին ճանապարհային ոստիկանության հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Բավրայի մաքսակետի նախկին պետ, ջակուզի փարթիի հայտնի հերոս Երեմ Մարգարյանը դատի էր տվել ՊԵԿ-ին, այժմ շահել է դատը։ ՊԵԿ-ը ստիպված է լինելու Մարգարյանին վճարել 2017-ից չվճարած աշխատավարձն ամբողջությամբ: 2017 թ․ մայիսին դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ կաշառակերության կասկածանքով ձերբակալվել է Բավրայի մաքսակետի պետ Երեմ Մարգարյանը: